Բրիտանացի վարչապետը մորից 200 հազար ֆունտ է նվեր ստացել
International newsnews.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը 2014/2015 ֆինանսական տարում շուրջ 76 հազար ֆունտ սթեռլինգի (107 հազար դոլար) չափով հարկ է վճարել ավելի քան 200 հազար ֆունտ եկամուտից (281 հազար դոլար): Այս մասին ասված է ապրիլի 10-ին հրապարակված բրիտանական կառավարության ղեկավարի եկամուտների մասին հայտարարագրում:
Միաժամանակ, Լոնդոնի Նոթինգ Հիլ շրջանում Քեմերոնների ընտանեկան տան տարեկան վարձույթից վարչապետի անձնական եկամուտն այդ ընթացքում կազմել է 47 հազար ֆունտ (66 հազար դոլար):
Sky News հեռուստաալիքը նաեւ տեղեկություն է տարածել այն մասին, որ Դեւիդ Քեմերոնը մորից՝ Մերիից 200 հազար ֆունտ է ստացել՝ գումարած այն 300 հազար ֆունտին (422 հազար դոլար), որը նա ժառանգել է 2010 հազար թվականին մահացած հորից՝ Իեն Քեմերոնից:
Ըստ ՏԱՍՍ-ի, եկամուտների մասին հրապարակային տեղեկություններ տարածելու պատճառը «Պանամյան փաստաթղթերն» են, որոնց համաձայն, 1982 թվականին Իեն Քեմերոնը դարձել է Blairmore Holdings օֆշորային հիմնադրամի հիմնադիրներից մեկը: