Նոր Սահմանադրությունը պետք է դրվի հանրաքվեի. Սիրիայի խորհրդարանի խոսնակ
International newsՍիրիայի խորհրդարանի խոսնակ Մոհամեդ ալ-Լահամը ռուս խորհրդարանականների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններից հետո կպատրաստվի նոր Սահմանդարություն, որը բնակչության գնահատականին կարժանանա հանրաքվեի միջոցով, գրում է RIA Novosti-ն:
Սիրիայի խորհրդարանի խոսնակը նշել է նաև, որ Բաշար Ասադի դիրքորոշումն այն է, որ «ժողովրդի կարծիքն այն կարմիր գիծն է, որն իրավունք չունի անցնելու ոչ մի քաղաքական գործիչ, այդ պատճառով էլ բոլոր փոփոխությունները պետք է համաձայնեցված լինեն սիրիացի ժողովրդի հետ, և չպետք է քաղաքական գործիչներից որևէ մեկն իր կարծիքը պարտադրի»: