Նագասակիի քաղաքապետն Օբամային այցի հրավեր է ուղարկել
International newsՆագասակիի քաղաքապետ Տոմիհիսա Տաուեն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ամերիկյան ատոմային ռմբահարությունից տուժած քաղաք այցելության հրավեր է ուղարկել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Կարեւոր է, որպեսզի այդ առաջնորդն այցելի այն քաղաքներ, որոնք տուժել են ատոմային ռմբակոծությունների հետեւանքով»,- ասել է նա:
Ապրիլի 10-ին Հիրոսիմայում մեկնարկել է G7-ի ԱԳ նախարարների հանդիպումը: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին դարձել է ամերիկյան առաջին բարձրաստիճան պաշտոնյան, որը ողբերգությունից հետո առաջին անգամ այցելում է Հիրոսիմա: