Քերին ու Լավրովը ողջունել են ԼՂ գոտում հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը
International newsՌուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ողջունել են ԼՂ-ում հրադադարի մասին պայմանավորվածությունը։
Այդ մասին նշված է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։ Դրանում նշված է, որ արտաքին գերատեսչությունների ղեկավարները ողջունել են Ղարաբաղյան հակամարտության գոտում ձեռք բերված պայմանավորվածությունները և պայմանավորվել են նպաստել տարածաշրջանում իրավիճակի կարգավորմանը: