Իբրահիմովիչը կտեղափոխվի «Ման. Յունայթեդ», եթե Լուի վան Գալը հեռանա
Sport«ՊՍԺ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, հնարավոր է, ամռանը տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»։
Ինչպես հայտնում է «Sky Sports»-ը, շվեդ ֆուտբոլիստը պատրաստակամություն է հայտնել տեղափոխվել անգլիական ակումբ, բայց միայն այն դեպքում, երբ գլխավոր մարզիչ Լուի վան Գալը, ում հետ ֆուտբոլիստի հարաբերությունները վատ էին «Այաքսում» աշխատելու տարիներից, լքի ակումբը։
Պարբերականի տեղեկություններով՝ Իբրահիմովիչը առաջարկ ունի նաև չինական ակումբից երկու մրցաշրջանում 70 միլիոն եվրո աշխատավարձով, սակայն հարձակվողին հետաքրքրում է «Մանչեսթեր Յունայթեդի» տարբերակը, որովհետև դա նրան հնարավորություն կտա երկու տարվա ընթացքում ելույթ ունենալու բարձր մակարդակով։
Հիշեցնենք, որ Իբրահիմովիչի պայմանագիրը «ՊՍԺ»-ի հետ ավարտվում է այս մրցաշրջանի վերջում, իսկ հոլանդացի մասնագետի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հաշվարկված է ևս մեկ տարով։