Պարզվել է Ստավրոպոլում պայթյուն իրականացրած անձանց ինքնությունը
International newsՊարզվել է ՌԴ Ստավրոպոլի եկրամասում ՆԳՆ շրջանային բաժանմունքի մոտ պայթյուն իրականացրած անձանց ինքնությունը:
Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
«Երեք տղամարդու ինքնությունը պարզվել է: Նրանք այսօր հարձակում են գործել ՆԳՆ շրջանային բաժանմունքի վրա` պայթեցնելով իրենց: Ահաբեկիչները նախկինում դատապարտված են եղել, այդ թվում, մարդասպանության համար, Զաուր Ակաև` ծնված 1983 թվականին, Ռամազան Խայբուլաև` ծնված 1991 թվականին և Իսայ Աբդուլաթիպով` ծնված 1996 թվականին»,-ասել է Ոստիկանության լրատվական ծառայության աշխատակիցը:
Նախաքննությունը պարզել է, որ ապրիլի 11-ին` առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում, այդ երեք անձինք փորձ են արել մուտք գործել Ռուսաստանի ՆԳՆ-ի շրջանային բաժանմունքի շենք, որի ընթացքում գործի են դրել պայթուցիկ նյութերը: Պայթյունի հետևանքով վնասվել են շենքի հարևանությամբ գտնվող ավտոմեքենաները, քաղաքացիական անձանց և ոստիկանների շրջանում տուժածներ չկան: