Մամեդյարովը մեկնել է Թուրքիա
International newsԱդրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը գլխավորությամբ ադրբեջանական պատվիրակությունը մեկնել է Թուրքիա:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ կայքը, ադրբեջանական պատվիրակությունը պետք է մասնակցի Ստամբուլում անցկացվելիք Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտգործնախարարների խորհրդի 13-րդ գագաթաժողովի հավաքի նախապատրաստության նիստին, որը պետք է անցկացվի «Հանուն արդարության եւ խաղաղության միասնություն եւ համերաշխություն» կարգախոսով:
Նշվում է, որ Մամեդյարովը երկկողմանի հանդիպումներ կունենա Թուրքիայում:
APA-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ստամբուլում ապրիլի 14-15-ին անցկացվելիք ԻՀԿ գագաթաժողովին մասնակցելու համար Թուրքիա կմեկնի նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: