Yerevan, 02.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստանը կարող է դիմել նաև Հաագայի միջազգային քրեական դատարան

Interview

Այս օրերին, երբ օր օրի ավելի տեսանելի է դառնում ապրիի 1-5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմի իրականացրած վայրագությունների իրական պատկերը, ամենաառաջին հարցը, որ ծագում է, այն է թե մարդու իրավունքներն ամեն ինչից վեր դասող միջազգային կառույցները և տարբեր մանդատների շրջանակներում գործող դատական համակարգերն իրականում որքանո՞վ են ունակ հայ խաղաղ բնակիչների և զինվորների հանդեպ իրականացված վայրագություններին արժանի գնահատական տալ: Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արամ Օրբելյանը Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ պատերազմական օրերին տեղի ունեցածը` խոշտանգումները, դիակների դիակապտությունն ու խեղումը, ինչպես նաև անհարգալից վերաբերմունքը քրեական հանցագործություններ են, որոնք պետք է քննվեն ինչպես քրեաիրավական, այնպես էլ քաղաքացիաիրավական հարթությունում: «Ինչ վերաբերում է պետություն-պետություն հարաբերություններին, որը կարգավորվում է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի դրույթներով, ապա ՀՀ-ն ամբողջությամբ իրավասություն ունի դիմել Եվրոպական դատարան: Իմ խորին համոզմամբ՝ ժամանակն է, որ Հայաստանի Հանրապետությունը իր դիրքորոշումը հստակեցնի և դիմի միջազգային այս և այլ համապատասխան ատյաններին»,- ասում է Ա. Օրբելյանը:

Խոսելով ՀՀ-ի կողմից Հաագայի միջազգային քրեական դատարան դիմելու իրավասության մասին ՝Ա. Օրբելյանը նշեց, որ Հայաստանը կարող է դիմել նաև այդ դատական մարմնին և չնայած նույն դատարանը գործերը քննում է որպես անձի կողմից կատարված հանցագործություն, սակայն տվյալ դեպքում Ադրբեջանի ղեկավարի կամ այդ երկրի զինված ուժերի ղեկավարի դեմ ընդունված որոշումը հավասարազոր կլինի նույն այդ պետությանը պատասխանատվության ենթարկելու որոշմանը: «Հայաստանը կարող է դիմել նաև ՄԱԿ-ի միջազգային դատարան, որը իր էությամբ միջպետական վեճեր լուծող դատարան է: Բացի այդ` ՄԱԿ-ի այլ կոնվենցիաների մի շարք դրույթների, այդ թվում` ռասսայական խտրականության, ատելություն սերմանելու և մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների կոնվենցիայով նախատեսված այլ խախտումների մասով նույնպես Հայաստանը կարող է դիմել համապատասխան կառույցներին: Հայաստանը որպես պետություն կարող է դիմել նաև Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան Ադրբեջանի կողմից իրականացված մարդու իրավունքների մի շարք կոպիտ խախտումներին իրավական գնահատական տալու, ինչպես նաև ՄԱԿ-ի հովանու տակ գործող այլ դատարաններին` անհայտ կորածների, սեփականության իրավունքի, կյանքի իրավունքի, խոշտանգումների, դիակապտության դեպքերի մասով: Միջազգային մարմինների կողմից ընդունված որոշումները քաղաքական առումով բավականին մեծ կշիռ ունեն, որը պետք է օգտագործել»,- ասում է Ա. Օրբելյանը:

Փաստաբանի խոսքով՝ իրականում դա բազմաշերտ պրոցես է, որը պետք է սկսել և իր տեղեկություններով այս պահին տարբեր ձևաչափերով հետազոտություններ են իրականացվում և եղած փաստերը միջազգային հանրությանը ներկայացնելուց բացի, այն նաև կարող է հիմք հանդիսանալ Մինսկի խմբի մանդատն ավելի ամրապնդելու համար: «Պետք է նաև հաշվի առնել, որ մշտապես Ադրբեջանի գերխնդիրն է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի չեզոքացմանը նպաստելը՝ անընդհատ փորձելով ԼՂՀ-ի ճանաչման հարցը տանել դեպի երկկողմանի, եռակողմ կամ տարածաշրջանային այլ մեխանիզմների հարթակ, սակայն Հայաստանը, դիմելով միջազգային տարբեր ատյանների, կփորձի էլ ավելի ամրապնդել Մինսկի խմբի մանդատը և այն կշարունակի լինել այն քաղաքական հարթակը, որտեղ պետք է լուծվի ԼՂՀ-ի միջազգային ճանաչման հարցը»,- ասում է Ա.Օրբելյանը:

Արմինե Գրիգորյան

 

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine