Սիրիային սահմանակից Քիլիս նահանգի բնակիչները Թուրքիայի իշխանություններից պահանջում են ապահովել իրենց անվտանգությունը
International newsԹուրքական Hurriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քիլիս նահանգում կազմակերպվել է բողոքի զանգվածային ակցիա: Տեղական իշխանությունների շենքի առջև կազմակերպված այդ ակցիան կապված է Սիրիայի տարածքից՝ ԴԱԻՇ-ի վերահսկած տարածքներից, նահանգի հրթիռակոծության հետ:
Բողոքի ակցիային մասնակցում է մի քանի հարյուր մարդ, որոնք իշխանություններից պահանջել են ապահովել իրենց անվտանգությունը: Քիլիսի տարածքում երեկ երեկոյան և այսօր առավոտյան ընկել են Սիրիայից արձակված մի շարք հրթիռներ: Դրա հետևանքով Քիլիսում վիրավորվել է 20 մարդ: Թուրքական հրետանին պատասխան կրակ է բացել ԴԱԻՇ-ի դիրքերին:
Մարտի սկզբին էլ Քիլիսում հրետակոծության հետևանքով զոհվել էր երկու մարդ: