Ալոնսո. Մոուրինյուն մեզ դրդեց պայքարի
SportՄադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոն, ով այժմ պաշտպանում է Մյունխենի «Բավարիայի» գույները, դրական է գնահատել նախկին թիմի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի աշխատանքը «Ռեալը» գլխավորելու տարիներին։ Ալոնսոն նշել է, որ պորտուգալացի մասանգետը միշտ հաղթանակի ծարավ ունի։
-Մոուրինյուն հարյուր տոկոսով մարտունակ է։ Հաղթանակներն այն են, ինչ նա ուզում է։ Նա ոգեշնչում էր ակումբին, ֆուտբոլիստներին, երկրպագուներին ու շատ բան փոխեց «Ռեալում» ստիպելով մեզ պայքարել։
Եթե նրան ինչ-որ բան դուր չի գալիս, ապա ջանքեր է գործադրում այնքան ժամանակ, մինչև հասնի իր նպատակին,-ասել է Ալոնսոն «BeIN Sports»-ի փոխանցմամբ։