Yerevan, 02.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Աշխարհաքաղաքական այսպիսի պայմաններում բացառված է, որ ԼՂՀ-ն ճանաչվի որևէ լուրջ երկրի կողմից

Blog

Վիկտոր Ենգիբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Առաջիկա 20-ից 50 տարիներին Ադրբեջանի բնակչությունը կհասնի 14-ից մինչև 20 միլիոն, ադրբեջանական տնտեսությունը ներկա պահին ունի զարգացման բավականին լուրջ պոտենցիալ, թե կապված տրանսազգային նախագծերի հետ, և թե գազի ու նավթի պարզունակ վաճառքի հետ: Նրանք ունեն նաև հուսալի բարեկամներ, որոնք Հայաստանը ու ԼՂՀ-ն չունեն: Իբրև պարզ շուկա Ադրբեջանը նաև ավելի հետաքրքիր է և կլինի ԵՄ համար: Հարևան Թուրքիան ամենայն հավանականությամբ Էրդողանից և Պուտինից հետո կբարելավի հարաբերությունները Ռուսաստանի հետ, դրանք բերելով գոնե չեզոք մակարդակի: Պուտինից հետո Ռուսաստանը հավանաբար զգալի կթուլանա, վերջին տարիներին այն թշնամիների ու «չուզողների» մեծ բանակ է ձևավորել, որը Պուտինի անձի շնորհիվ այս պահին ուղիղ սպառնալիք չէ երկրի համար, իսկ նրանից հետո հավանաբար կդառնա: Լեհաստան, Ուկրաինա, Թուրքիա և միշարք փոքր երկրներ կստեղծեն հակառուսական ռազմական բլոկ, որը կհովանավորի ՆԱՏՕ-ն՝ առանց ուղիղ ներգրավվման: Ռուսաստանը նաև պետք է սպասի հարվածներ միջինասիական տարածաշրջանից և Չինաստանից:

Հայաստանի հիմնական «գործընկեր» Սփյուռքը Հայաստանին գնալով ավելի քիչ է վստահում կապված երկրում կոռուպցիայի ահռելի չափերի հետ: Եթե այսպես շարունակվի առաջիկա 20-50 տարիների ընթացքում Հայաստան-Սփյուռք կապը գնալով կթուլանա, պայմանավորված նաև ժամանակային գործոնով: ՌԴ հայ համայնքը ավանդաբար եղել է ու կմնա թույլ, ռուսական մշակույթը արագորեն ասիմիլացնում է հայերին ամենաշատը մեկ սերունդ հետո: Այս համայնքը պարբերաբար կօգտագործվի Հայաստանի դեմ, իհարկե որոշ դրական բացառություններով:

Տարբեր հանգամանքներով պայմանավորված, եթե այսպես շարունակվի, Հայաստանի բնակչությունը եթե չպակասի ապա չի էլ ավելանա:

Եթե առաջիկա 20-ից 50 տարիների ընթացքում, նույնիսկ պահպանվի ԼՂՀ և հարակից տարածքների ստատուս քվոն, ինչի մասին շատերը երազում են, և եթե նույնիսկ չլինեն լայնամասշտաբ պատերազմներ, ապագայում մենք կունենանք բավականին փոքր բնակչությամբ Լեռնային Ղարաբաղ, հյուծված տնտեսություն և դատարկ սահմանամերձ տարածքներ: Աշխարհաքաղաքական այսպիսի պայմաններում բացառված է, որ ԼՂՀ-ն ճանաչվի որևէ լուրջ երկրի կողմից:
Ի՞նչ պետք է անել

1. Արագ ստեղծել սոցիոլոգների խումբ, որը կուսումնասիրի «էլէկտրիկ Երևանի» և «Չորսօրյա պատերազմի» հայ հասարակության և Սփյուռքի մոբլիզացման ֆենոմենը, կատարել հետևությունների

Խումբը պետք է ղեկավարի Պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանը: Խմբի կողմից առաջ բերվող եզրակացությունները և հետևությունները կիրառել բարեփոխումներ իրականացնելու նպատակով:
2. Արագ ձերբակալել և ունեզրկել այս աղքատ երկրում մեծահարուստներ դարձած կոռումպացված ներկա և նախկին պաշտոնյաներին, առգրավված գումարները ներգրավել տնտեսության մեջ: Միքանի անգամ բարձրացնել սեփականության անձեռնմխելիության իրավունքը: Պետության ղեկավարությունը պետք է ապացուցի, որ Հայրենիքը ավելի թանկ է:

3. Զինվել, աննախադեպ ծավալներով ու գերժամանակակից տեխնիկայով հագեցնել ԼՂՀ-ն և ՀՀ-ն:

4. Երկրորդ կետի գումարների մի լուրջ մաս ուղղել գիտահեն տնտեսության և բանակի զարգացմանը:

5. Ստեղծել ռազմական ակադեմիաներ, որտեղ պարտադիր և պարբերաբար ուսուցում կանցնեն երկրի բոլոր քաղաքացիները, այդ թվում կանայք և երեխաները:

6. Պետությունը պետք է իրականում համարի, որ իր միակ գործընկերը քաղաքացիական հասարակությունն է և Սփյուռքը, այս պարագայում վստահաբար ամբողջ աշխարհով մեկ կսկսվեն աննախադեպ դրամահավաքներ, որոնք կուղղվեն Հայաստանի տնտեսությանն ու բանակին: Երկրի ներսի մոբլիզացիոն ուժի շնորհիվ հնարավոր կլինի հիմնովին վերացնել կոռուպցիան, բոլորի ջանքերը ուղղել երկրի տնտեսության զարգացմանը և հզոր բանակի կառուցմանը: Թե ինչպես, տես առաջին կետ:
7. Պաշտոնական մակարդակով հայտարարել, որ եթե ՄԱԿ-ի ԱԽ և ԵՄ անդամ պետությունները, ճանաչեն ԼՂՀ անկախությունը, այն պատրաստ է վերադարձնել անվտանգությանը ծառայող «բուֆերային զոնան» և իրականացնել տարածաշրջանային խաղաղությանը նպաստող նախագծեր: Իբրև բարի կամքի դրսևորում, Հայաստանը կարող է նաև հայտարարել, որ ապագայում թույլ կտա Նախիջևանից դեպի Ադրբեջան կառուցվի տնտեսական կոմունիկացիաներ:

Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6