Չինաստանում միլիոնավոր երեխաներ հարկադրված են ապրել ծնողներից հեռու
International newsՉինաստանի իշխանությունները հայտարարել են համազգային մարդահամար անցկացնելու մասին՝ փորձելով լուծել այսպես կոչված լքված երեխաների հիմնախնդիրը՝ երկրի առավել հրատապ սոցիալական խնդիրներից մեկը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Տասնյակ միլիոնավոր աշխատանքային միգրանտներ իրենց գյուղերից վաստակելու են մեկնում քաղաքներ, ընդսմին նրանք հարկադրված են երեխաներին թողնել տանը, քանի որ աշխատանքի նոր վայրում նրանց դպրոց չեն ընդունի ծնողների մշտական գրանցման բացակայության պատճառով:
Նման իրադրությունը կարող է պահպանվել տարիներ, ինչի հետեւանքով ծնողները երկար ժամանակ չեն տեսնում իրենց երեխաներին, որոնք թողնված են ծերերի խնամքին կամ ընդհանրապես առանց հսկողության: