Yerevan, 25.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի նախագահը խոսել է գլխավոր քարտուղարի ընտրության մասին

International news

Միավորված ազգերի կազմակերպության Ընդհանուր վեհաժողովի 70-րդ նստաշրջանի նախագահ Մոգենս Լիքքեթոֆտը խոսել է ՄԱԿ-ի նոր Գլխավոր քարտուղարի ընտրության մասին: Այս մասին  տեղեկացրին ՄԱԿ-ի Հայաստանի գրասենյակից: Ստորև ներկայացնում ենք ելույթն ամ բողջությամբ: 

«ՄԱԿ-ն այս տարի կընտրի իր հաջորդ Գլխավոր քարտուղարին: Մենք պետք է ընտրենք լավագույն թեկնածուին:

Հաճախ սա դիտարկվում է որպես աշխարհի ամենաանհավանական աշխատանք:

Փաստորեն, Գլխավոր քարտուղարը կստանձնի իր պաշտոնը 2017 թվականի հունվարի 1-ին, ինչը դժվար չէ պատկերացնել հետևյալ գործոնների հենքի վրա. սարսափելի հակամարտություններ և մարդկային տառապանքներ Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի և Եվրոպայի որոշ շրջաններում, բոլորիս համար վտանգ ներկայացնող բռնի ծայրահեղականություն, խտրականության շարունակական դրսևորում կանանց և աղջիկների նկատմամբ, օտարատյացության մտահոգիչ աճ, ծայրահեղ աղքատության դեմ պայքարող ավելի քան 800 միլիոն մարդ, մոտ 60 մլն. տեղահանվածներ ամբողջ աշխարհում, եզակի հնարավորություն լուծելու կլիմայի փոփոխության հիմնախնդիրն ու իրագործելու Կայուն զարգացման նպատակները քանի դեռ ուշ չէ, և ունենալ աշխարհի առջև ծառացած մարտահրավերներին դիմակայող ու նոր նպատակները որդեգրող Կազմակերպություն:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի դերը

Շատերը ենթադրում են, որ ՄԱԿ-ի ամենաբարձրաստիճան պաշտոնյան պետք է կոչվի կամ Գլխավոր, կամ Քարտուղար: Սա չափազանց պարզունակ բնորոշում է, քանի որ Գլխավոր քարտուղարը պետք է լինի ավելին, քան ենթադրում են վերոնշյալ երկու կոչումները առանձին վերցրած: Նա պետք է լինի՝

  • բարոյական խիզախության և ազնվության տեր անձ` կին թե տղամարդ, ով լսելի կդարձնի աշխարհի ամենախոցելի իրավիճակում գտնվող անձանց ձայնն ու կարտացոլի ՄԱԿ-ի իրական իդեալներն ու նպատակները,
  • աշխարհի առաջատար դիվանագետը, ով կօգտագործի իր ինքնիշխանությունը, անկողմնակալությունն ու ստանձնած պարտավորությունները` կանխելու հակամարտությունները, բանակցելու խաղաղության գործընթացի շուրջ և սատարելու մարդու իրավունքների պաշտպանությանը,
  • քաղաքական մեծ համբավի և հզոր առաջնորդական հմտությունների տեր անհատ, ով ի զորու է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ուշադրությունը սևեռել այնպիսի հարցի (հարցերի) վրա, որ սպառնում է միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանմանը,
  • որպես ՄԱԿ-ի գլխավոր վարչական պաշտոնյա` Գլխավոր քարտուղարը պետք է ձևավորի միասնականության, արդարության, ձեռնհասության և արդյունավետության մշակույթ ՄԱԿ-ի ողջ ընտանիքի համար և վերահսկի մոտ 10 մլրդ. բյուջե ունեցող այս հսկայական կազմակերպության գործունեությունը, ավելի քան 40 հազար աշխատակցի և 41 խաղաղարար գործողություններ ամբողջ աշխարհում։
  • Գլխավոր քարտուղարը պետք է ունենա միջանձնային հարաբերությունների և հաղորդակցման ուժեղ հմտություններ և ունակ լինի հեշտորեն առաջ ընթանալու այս բազմաբևեռ աշխարհում և նպաստելու դեպի կայուն զարգացում գլոբալ անցմանը:

Ընտրության հին գործընթացը

 Նախկինում ընդհանրապես չկար որևէ հստակություն այն հարցերի վերաբերյալ, թե երբ էր սկսվում ընտրական գործընթացը կամ, թեև անհավատալի է, բայց թե ով էր իրականում հավակնում այդ պաշտոնին: Բացի այդ, չկային աշխատանքի պաշտոնական նկարագիր և թեկնածուների հետ առանձին ու ազատ շփման իրական հնարավորություն ոչ միայն ՄԱԿ-ի լիիրավ անդամների, այլև հանրության համար:

Բանակցություններն ընթանում էին փակ դռների ետևում հիմնականում ՄԱԿ-ի 5 մշտական անդամների մասնակցությամբ. ութ գլխավոր քարտուղարներից և ոչ մեկը իգական սեռի ներկայացուցիչ չէր, և սա հիմնականում ձևական նշանակում էր Ընդհանուր վեհաժողովի կողմից:

 Հաջորդ Գլխավոր քարտուղարին ընտրելու առավել լավ եղանակ

Վերջին փոփոխությունները ընտրական գործընթացում, համաձայնեցված Ընդհանուր վեհաժողովի բոլոր 193 անդամ-պետությունների կողմից, իրական հնարավորություն են ընձեռում այն դարձնել առավել թափանցիկ, ավելի ներառական և ամենակարևորը` ավելի արդյունավետ:

Սակայն, թերևս ընտրության հնագույն գործընթացից անցում կատարելու մեծագույն հնարավորությունը կայանում է թեկնածուների հետ բաց երկխոսություններ անցկացնելու մեջ: Այս երկխոսությունները, որ ոմանք կոչում են «Գլխավոր քարտուղարի լսումներ», կսկսվեն ապրիլի 12-ից:

Յուրաքանչյուր թեկնածու պետք է հանդես գա տեսլական բովանդակային ելույթով ՄԱԿ-ի առջև ծառացող մարտահրավերների և հնարավորությունների, ինչպես նաև նոր Գլխավոր քարտուղարի դերի վերաբերյալ: Երկու ժամ նրանք կպատասխանեն ինչպես ՄԱԿ-ի լիիրավ անդամների, այնպես էլ քաղաքացիական հասարակության կողմից եկած հարցերին, և յուրաքանչյուր երկխոսություն կհեռարձակվի ուղիղ եթերով: Երկխոսությունները կշարունակվեն նոր թեկնածուների հետ, մինչև որ Անվտանգության խորհուրդը կկատարի իր առաջարկությունը:

Փոփոխության հնարավորություն

Անշուշտ, այս նորամուծությունները չունեն բավարար ներուժ ստեղծելու թափանցիկության և ներառման նոր չափանիշ միջազգային հարաբերություններն ընդգրկող հարցերի շուրջ: Դրանք պարզապես մեծացնում են մեր հնարավորությունները` ընտրելու ՄԱԿ-ի առաջնորդի պաշտոնի համար պայքարող լավագույն թեկնածուին: Այդ փոփոխությունները նաև արտացոլում են պատմության մեջ մի դրվագ, երբ Ընդհանուր վեհաժողովը` աշխարհի ամենաներկայացուցչական և ամենաժողովրդավարական որոշում կայացնող մարմինը, կվերահաստատի ինքն իրեն»:

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project