Yerevan, 27.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայոց բանակի արիասիրտ զինվորները հերոսաբար դիմակայեցին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին. Գարեգին Բ կաթողիկոս

Society

Արցախի Հանրապետություն ժամանած Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, ուղեկցությամբ Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի և ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, ապրիլի 13-ին այցելել են Գանձասարի վանք։

Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Ս.Էջմիածնի տեղեկատվական համակարգը։

Վանքի մուտքին Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին ողջունեցին պատմական այս առիթով հավաքված բազում հայորդիներ՝ զինվորականներ, պատանիներ և տարեցներ։ Թեմի եկեղեցականներից և ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության հոգևոր սպասավորներից կազմված թափորը Ամենայն Հայոց Հայրապետին և Կիլիկիո Կաթողիկոսին, վանքի զանգերի հաղթական ղողանջների ուղեկցությամբ, «Հրաշափառ»-ի երգեցողության ներքո առաջնորդեց Ս․ Հովհաննես Մկրտիչ պատմական տաճար, ուր կատարվեց միասնական աղոթք Արցախ աշխարհի խաղաղության համար։

Սաղմոսերգությունից և «Առ դռանն սրբոյ եկեղեցւոյ» աղոթքից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի այցն Արցախ ողջունեց թեմակալ առաջնորդ Պարգև Սրբազանը։

«Այսօր Գանձասարի վանքը, Արցախ աշխարհը ցնծության մեջ է․ Հայոց Հայրապետներն օրհասական պահի եկել են Արցախ, այս պատմական վանքը՝ գոտեպնդելու ժողովրդին, Արցախի իշխանություններին, հայ զինվորներին ու հայ հոգևորականներին, որպեսզի մենք ամենքս գոտեպնդված կարողանանք մեր առաքելությունը շարունակել։ Հենց օրհասական պահին մենք վկա ենք պատմական մի իրողության, երբ մեր Հայրապետները մեր կողքին են, մեզ հետ են՝ զորացնելու մեզ Աստծով»,- նշեց Սրբազան Հայրն իր խոսքում։

Այնուհետև ներկաներին և ողջ արցախահայությանը իր զորակցության պատգամն ուղղեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ ասելով․

«Սիրելի հավատավոր զավակներ Մեր,

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լույսն ու օրհնությունը, Հայրապետական Մեր սերն ու աղոթքը և աշխարհասփյուռ ձեր եղբայրների ու քույրերի զորակցությունն ենք բերում ձեզ: Այսօր Մեր սիրելի հոգևոր եղբոր` Մեծի Տանն Կիլիկո Կաթողիկոս Արամ Ա-ի հետ եկել ենք նվիրական այս եկեղեցու կամարների ներքո ձեզ հետ միասին աղոթք բարձրացնելու Արցախ աշխարհի խաղաղ կյանքի համար:

Եկել ենք աղոթելու մեր զինվորների անվտանգ ու ապահով ծառայության համար: Եկել ենք զորակցություն բերելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանություններին, ողջ արցախահայ մեր ժողովրդին` Արցախի խաղաղ, լուսավոր կյանքը կերտելու իրենց ջանքերում: Եկել ենք` գոտեպնդելու Արցախի մեր ժողովրդին, գոտեպնդելով՝ նաև գոտեպնդվելու արցախահայության անկոտրում կամքով և քաջարի ոգով մեր զինվորների: Փառք քեզ, արցախահայություն, փառք քեզ, Հայոց բանակ: Հպարտ ենք ձեզանով, ձեր սխրանքներով, ձեր խիզախ պահվածքով:

Գոհություն Աստծո,  Հայոց  բանակի արիասիրտ զինվորները հերոսաբար դիմակայեցին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին: Խափանեցին ղարաբաղյան հարցը ռազմական ճանապարհով լուծելու նենգ ծրագիրը: Հակառակորդի մարտական զենքերը, որքան էլ ժամանակակից, անկարող եղան հաղթանակ ապահովելու: Ավետարանական պատումի նմանությամբ թշնամու զորքերը հողմերի պես բախվեցին ազատության և անկախության ապառաժի վրա հաստատված Արցախին: Հակառակորդի դեմ ելավ անկախության սերունդը, ելավ` հավատքով խրոխտ պաշտպանելու իր հայրերի քաջագործությամբ կերտված ազատ ությունը Արցախի:

Նրանց մեջ ոգին էր իրենց հայրերի, նրանց մեջ ոգին էր Ավարայրի ու Սարդարապատի: Նրանք «կտրիճներ եղան պատերազմի մեջ, - ըստ առաքելական խոսքի, - և հաղթեցին …» (Եբր. 11.34), քանզի «ամեն ոք, որ Աստծուց է ծնված, հաղթում է աշխարհին» (Ա Հովհ. 5.4): Քաջաբար կանգնած ընդդեմ մահու՝ նրանցից ոմանք ընկան մարտերում: Արյան վկայությունը Մեր զավակների, բարձրացավ առ Աստված: Եվ տեսավ Բարձրյալը, որ անմեղ է քաջերի արյունը, տեսավ, որ արդար է հայրենյաց մեր հերոս պաշտպանների գործը: Եվ Իր զորությունը հեղեց Աստված Արցախ աշխարհի վրա, Իր զորությունը պարգևեց՝ ետ շպրտե լու թշնամում։

Հակառակորդը թողեց ավերված շինություններ, անմեղ զոհեր, այդ թվում՝ երեխա ու կանայք, սպանված ու վայրագորեն խոշտանգված ծերեր, անդամահատված հայ զինվորների մարմիններ: Այդ ոճրագործությունները ադրբեջանական կողմը հպարտությամբ ցուցադրում և տարածում էր համացանցով` ներկայացնելով որպես քաջագործություն` ցրելու վախը իր զինվորների, իր բնակչությանը պահելու ռազմատենչության ու հայատյացության մեջ՝ սքողելով իր պարտության իրողությունը:

Արցախի սահմաններից հայրենասիրությունն ու ազգանվիրումը ալիքվեց ու տարածվեց և համախմբեց ի սփյուռս աշխարհի Մեր զավակներին, որոնք դարձան բռունցք, որպեսզի ամուր պահեն սահմանները Արցախ աշխարհի։ Բազում հայորդիներ կամավոր մեկնեցին Արցախ և այսօր էլ նորեր համալրում են շարքերը հայոց բանակի` զորակցելու Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Մեր Սուրբ Եկեղեցու հոգևորականները ևս աղոթքով, խաչով ու Ավետարանով օրհնում ու քաջալերում են հայրենյաց պաշտպաններին, որպեսզի մեր մարտիկները հոգով զորանան, միշտ արիասիրտ մնան ընդդեմ հակառակորդի ռազմական արկածախնդրության:

Սիրելի ժողովուրդ հայոց, հայրենյաց սահմանին իրավիճակը դեռ մնում է լարված:

Մշտապատրաստ լինենք զսպելու մեր դեմ ամեն ոտնձգություն և կանխելու ծրագրվող ամեն ոճրագործություն: Հայրենիքի սահմանների պաշտպանության պայքարի հետ մենք պիտի շարունակենք ավելիով ջանքեր բերել միջազգային տեղեկատվական և քաղաքական հարթակներում: Արցախյան իրադարձությունների մասին ի լուր աշխարհի բարձրաձայնումը կարևոր  է ինչպես միջազգային հանրության կողմից Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման, այնպես և Ադրբեջանին հովանավորող ցեղասպան Թուրքիայի ապակայունացնող քաղաքականության զսպման և տարածաշրջանում խաղաղության պահպանման համար: Հավատում ենք, սիրելիներ, առաջադեմ աշխարհը, որ ջատագովն է մարդու իրավունքների պաշտպանության, ահաբեկչության դեմ պայքարի, մարդկության դեմ գործվող ոճիրների կանխարգելման, պիտի աջակից լինի ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:

Աղոթենք և հայցենք, սիրելի հայորդիներ, որ Բարձրյալն Աստված զորակից լինի և արդյունավորում շնորհի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման բոլոր բարի ջանքերին: Թող  Տերը զորություն պարգևի մեր ժողովրդին՝ կյանքի կոչելու հզոր Հայրենիքի, անվտանգ ու բարօր կյանքի մեր տեսիլքները, որի համար նահատակվեցին մեր զավակները:

Աղոթենք մեր նահատակների հոգիների հանգստության համար, որդեկորույս ու սգացյալ մեր մայրերի համար, որ հայրենասիրության զգացումով պարուրեցին իրենց սրտերի տրտմությունը:

Հայցենք, որ խաղաղություն լինի հայրենի մեր երկրում և համայն մարդկության կյանքում:

Աստված Փրկիչ մեր, պահիր և պահպանիր Քեզ ապավինած և հուսացած Քո ժողովրդին, շնորհիր սեր, հաստատություն և ըղձալի խաղաղություն Քո սուրբ և պատվական Խաչի հովանու ներքո այսօր և հավիտյան. ամեն»։

Այս առիթով խոսք ասաց նաև Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը՝ իր հերթին զորակցություն հայտնելով Արցախի ժողովրդին ու հայոց բանակին և կոչ ուղղելով հայությանը մեկտեղելու ուժերը՝ ի պաշտպանություն Արցախի խաղաղ կյանքի։ Արամ Ա Հայրապետը նշեց, որ առաջին անգամ է այցելում Արցախ, սակայն Արցախը միշտ եղել է իր սրտում և հոգում։

«Մենք խաղաղասեր ժողովուրդ ենք և երբեք ոտնձգություն չենք արել, սակայն երբեք չենք թողել, որ մեր թշնամիները մեր արդար իրավունքները ոտնահարեն։ Թշնամին պետք է գիտենա, որ Արցախի մեր ժողովուրդը առանձին չէ, այլ ունի զորակցությո ւնը ողջ հայ ժողովրդի։ Պատմությունը մեզ սովորեցրել է, որ ճակատագրական պահերին միասնական ուժը մեր մեծագույն զենքն է, հետևաբար այսօր ևս ողջ հայ ժողովուրդը միասնական այս ուժը պիտի օգտագործի՝ զորակցելու Արցախի մեր ժողովրդին և պաշտպանելու մեր նահատակների արյունով սրբագործված հողը», - շեշտեց Նորին Սրբությունը։  

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն այցելեցին վանքի տարածքում գտնվող Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան՝ «Գանձասար» գիտամշակութային կենտրոն, ուր ծանոթացան Արցախի տարբեր գրչատներում ստեղծված ձեռագիր մատյանների, Արցախի, մասնավորապես Գանձասարի պատմությունն արտացոլող հազվագյուտ արխիվային փաստաթղթերի և հնատիպ գրքերի ցուցադրությանը։

Շրջայցից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն ունկնդրեցին Վանք գյուղի դպրոցի սաների և զինվորների կողմից կատարված հայրենասիրական երգերն ու ասմունքը, ապա օրհնելով ներկա երիտասարդներին՝ նրանց ընծայեցին խաչեր։

Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes