Yerevan, 27.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ԼՂՀ օմբուդսմենը վճռական է ռազմական հանցագործության համար Ադրբեջանին պատժելու հայցով միջազգային ատյաններ դիմելու հարցում

Society

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ապրիլի սկզբին Ադրբեջանի զինուժը լայնածավալ ռազմական գործողություններ էր սկսել՝ նպատակ ունենալով ներթափանցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք:

Չորսօրյա թեժ մարտերի ընթացքում պաշտպանության բանակի ստորաբաժանումներին ի վերջո  հաջողվել է հետ մղել հակառակորդի հարձակումը, իսկ ապրիլի 5-ին Մոսկվայում հրադադարի մասին համաձայնություն են ձեռք բերել, ինչից հետո դադարել են լայնածավալ ռազմական գործողությունները: Չորսօրյա մարտերի ընթացքում, խախտելով միջազգային մարդասիր ական իրավունքի նորմերը,  Ադրբեջանի բանակը թիրախավորել էր նաև Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակչությանը՝ ռմբակոծության տակ պահելով մի քանի շրջկենտրոններ ու գյուղեր, թույլ տալով ռազմական հանցագործություններ:

Մի քանի օր շարունակ հակառակորդի կրակի տակ է եղել Մարտակերտ քաղաքը, Մարտունի քաղաքի ռմբակոծության հետևանքով մեկ երեխա զոհվել էր, երկուսը վիրավորվել: Ադրբեցանցիները Թալիշ գյուղում դաժանաբար սպանել էին երեք տարեց անձանց, որոնց չէին հասցրել տարհանել գյուղից: Ադրբեջանը ռազմական գործողությունների ընթացքում կիրառել է նաև արգելված զենքեր, անգամ խոսակցություններ եղան, որ ադրբեջանական բանակի կազմում կռվել են վարձկան իսլամիստներ: Ադրբեջանցիները նաև խոշտանգել են զոհված հայ զինծառայողների մարմինները, ինչը ևս միջազգային մարդասիրական իրավունքների բացահայտ խախտում է:

Թույլ տված ռազմական հանցագործությունների համար միջազգային ատյաններում Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար արվող քայլերի վերաբերյալ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանի հետ:

 -Պարոն Հայրապետյան, վերջին օրերին Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լայնածավալ ռազմական գործողություններ էր սկսել՝ այդ ընթացքում թույլ տալով ռազմական հանցագործություններ, թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը, սպանելով խաղաղ բնակիչների և խոշտանգելով զոհված զինծառայողների մարմինները: Ի՞նչ քայլեր են արվում այս ամենի համար միջազգային ատյաններում Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար: Այդ հարցում համագործակցո՞ւմ եք Հայաստանի ձեր գործընկերոջ հետ:

-Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ մենք, բնականաբար,  համագործակցում ենք: Իմ խնդրանքով Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել էր Ղարաբաղ:  Մենք համարյա երկու օր աշխատել ենք միասին: Մենք գնահատում ենք դա, քանի որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի կարողությունները, բնականաբար, ավելի շատ են:

Բայց մենք էլ որոշակի քայլեր արել ենք: Սկսեմ նրանից, որ դիմել եմ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարին, դիմել եմ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք միջազգային հասարակական կազմակերպությունների: Ես դիմել եմ նաև Եվրոպայի օմբուդսմենի ինստիտուտին, որի անդամը ինչպես ես եմ, այնպես էլ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանը: Դա միջազգային հասարակական կազմակերպություն է, որը համախմբում է եվրոպական երկրների բոլոր օմբուդսմեններին և մարդկանց, ովքեր զբաղվում են մարդու իրավունքների պաշտպանության հարցերով:

Այն շատ հեղինակավոր կազմակերպություն է, որն անմիջականորեն աշխատում է Եվրոպական Միության և Եվրոպայի խորհրդի հետ: Այսքանն արվել է, ես չեմ էլ սպասում, որ մենք շատ շո ւտ իրենց կողմից պատասխան կստանանք: Ես շատ կցանկանայի, որ այդպես լիներ: Այդ կազմակերպությունները, որոնք զբաղվում են մարդու իրավունքների պաշտպանությամբ, պետք է հեռու մնան քաղաքական իրադարձություններից, բայց ինչպես էլ լինի՝ քաղաքական գործոնն ազդում է ու նկատվում է հավասարության նշան դնելու պրակտիկան: Ամեն դեպքում, որոշակի արձագանքներ  կան:  

Ինձ զանգահարում են իմ գործընկերները: Բնականաբար, չեն ցանկանում հանդես գալ հրապարակումներով, որովհետև որոշակի կապեր ունեն նաև Ադրբեջանի մեր կոլեգայի հետ: Երբ ինչ-որ վատ լուր են ստանում, զանգահարում, ցավակցում են ինձ, ինչպես նաև  հույս են տալիս, որ ի վերջո օրենքն ու իրավունքը պետք է հաղթեն:

Ընդհանրապես, ես այն կարծքին եմ, որ այս գործողությունների ընթացքում Ադրբեջանի առաջնային թիրախը եղել է հենց մեր քաղաքացիական բնակչությունը: Նպատակն էր մեզ դրանով կոտրել, ցույց տալ, որ  կարող է արհամարհել ցանկացած քաղաքակիրթ աշխարհում ընդունված կանոն և թիրախ դարձնել քաղաքացիական բնակչությանը: Եվ այստեղ նշանակություն չունի, թե այդ գործողությունների ընթացքում քաղաքացիական անձանց շրջանում  քանի մարդ է տուժել: Մեզ կարող են ասել, որ նման դեպքերում տուժածները պետք է ավելի շատ լինեն, սակայն մարդիկ պետք է մի բան հասկանան, որ Արցախի բնակչությունը առաջին անգամ չէ, որ ռազմական դրության մեջ է:

Մենք տասնյակ տարիներ գտնվում ենք ռազմական դրության մեջ, և փոքրից մինչև ամենածեր մարդը գիտի, թե ինչ է պետք անել նման պարագայում, ոնց պաշտպանել իր կյանքը: Եվ այդ կազմակերպվածութան շնորհիվ մարդիկ էվակուացվել են, իրենք են փորձել ինչ-որ ձևով իրենց կյանքը փրկել: Ձևերը մենք գիտենք: Միայն շնորհիվ այդ կազմակերպվածության մենք քիչ զոհեր ենք ունեցել: Եթե այս ամենը լիներ մեկ այլ երկրում, քաղաքացիական բնակչության շրջանում զոհերն ավելի շատ կլինեին: Նրանք բացահայտ թիրախ են դարձրել մեր մի քանի շրջկենտրոններ՝ Մարտունին, Մարտակարտը, վերջերս Հադրութն էլ է տուժել, Մատաղիսի ու Թալիշի մասին էլ չեմ ասում: Այս ամենը միանշանակ Ժնևյան կոնվենցիայի խախտում է ու համարվում է ռազմական հանցագործություն: Ժնևյան կոնվենցիաներով արգելվում են քաղաքացիական բնակչության, օբյեկտների դեմ գործողությունները: Մենք գիտենք, որ ադրբեջանցիների գործողությունների արդյունքում  մարդկանց տներ են ավերվել, դպրոցներ են տուժել, սպանվել է երեխա, վիրավորվել են երեխաներ: Մտել են տուն ու դաժանաբար սպանել են երեք տարեց մարդկանց: Բացի դրանից, նրանք անդամահատել են այդ մարդկանց:

-Պատրաստվո՞ւմ եք Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար դիմել միջազգային ատյաններ:

-Ադրբեջանական զորամիավորումների կատարած վայրագությունների առթիվ Արցախի դատախազությունում, քննչական մարմիններում քրեական գործ է հարուցվել և քննվում է: Այդ քրեական գործի շրջանակներում հնարավոր է առավելագույն փաստեր հավաքել, որոնք կապացուցեն, որ Ադրբեջանի կողմից ռազմական հանցագործություններ են իրականացվել: Նրանք տեղերում զննում են իրականացնում, կատարում են դատաբժշկական և այլ փորձաքննություններ, որոնց որոշումները դառնալու են իրական ապացույցներ:

Մենք Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հարցով, իհարկե, դիմելու ենք միջազգային ատյաններ, բայց թե որ դատարան կդիմենք, դա կորոշենք հետագայում: Բնականաբար, մենք էլ մեր կողմից կանենք մեր քայլերը՝ հիմնվելով այդ փաստերի վրա, որոնք ստանում ենք և դեռ ստանալու ենք մեր քննչական մարմիններից: Ինքներս էլ ենք շարունակում փաստահավաք գործունեություն: Արդեն ամբողջական պատկեր ունենալուց հետո մենք արդեն կորոշենք, թե որ դատարան ենք դիմում: Աշխարհում գործում են տարբեր դատարաններ:

Սա կարծես թե ավելի մոտ է այն դատարանի լիազորություններին, որը կոչվում է միջազգային քրեական դատարան: Մենք պետք է անպայման դիմենք այդ դատարան՝ Ադրբեջանին պատասխանատվության ենրթակելու պահանջով: Եթե անգամ նրանք ասեն, որ իրավասու չեն, մենք պետք է այլ մարմինների դիմենք: Եթե պարզվում է, որ չեն քննում մեր գործը, այստեղ առաջանում է մեկ այլ դատական մարմին ստղծելու անհրաժեշտություն: Մենք գիտենք, որ պատմության մեջ կան այլ դատական մարմիններ, որոնք ստեղծվել են հատուկ որևէ մեկ  գործ քննելու համար: Եթե մենք  զգանք, որ անգամ 1 տոկոս նման հնարավորություն ունենք, ամեն ինչ պետք է անենք դրա համար:

-Պարոն Հայրապետյան, կարճատև ռազմական գործողությունները լուսաբանել են նաև հեղինակավոր լրատվամիջոցներ, որոնք նույնպես նկարահանել են Ադրբեջանական զորամիավորումների կատարած վայրագությունները: Լրատվամիջոցների հրապարակումները կարո՞ղ են դատարանում ապացույց համարվել:

-Ցանկացած դատարան ոչ թե քարացած մի մարմին է, որը միայն նայում է փաստերը, այլ նաև դատական քննություն է իրականացվում:  Դատարանն իրավասու է դա անել, նրանք նշանակում են դատախազ, որին լիազորում են հավաքել լրացուցիչ փաստեր նաև մեդիա հարթակում:  Դատարանն օգտագործում է իր հնարավորությունը՝ հավաքված նյութերի ճշգրտությունը ստուգելու համար:

Մենք էլ մեր փաստաթղթերում պետք է հղումներ տանք լրատվամիջոցներին, որովհետև իրավունք չունենք կորցնել այն փաստերը, որոնք կան ԶԼՄ-ներում: Այս ամենը պետք է քննվի մեր ապագա դիմումի հիմքում: Ես նրա կողմնակի ցն եմ, որ փաստերը հավաքելուց հետո մենք նստենք հանգիստ քննարկենք իրավապահ մարմինների, պատգամավորների, միջազգային իրավունքի մասնագետների հետ, որոնք հրավիրված կլինեն նաև Հայաստանից, որպեսզի համատեղ ուժերով որոշենք, թե որ դատարան ենք գնում՝ գործող դատարաններից մեկը դիմենք, թե խնդրենք, որ առանձին դատարան ստեղծվի:

Բացի այդ, քաղաքացիներն էլ հնարավորություն ունեն սեփական նախաձեռնությամբ, իրենց վնասները փոխհատուցելու համար դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Դա ժամկետ չունի, եթե անգամ ավելի ուշ արվի,  չի խանգարի: Մեր աշխատակիցնելը հիմա շրջում են հյուրանոցներով, շփվում իրենց բնակավայրերը լքած քաղաքացիների հետ: Նրանք էլ են համարվում տուժած, որովհետև զրկված են բնականոն կյանքից: Ինչի՞ համար մարդ պետք է հյուրանոցում ապրի:

-Եթե դատարանում ներկայացվեն բավարար ապացույցներ, որ Ադրբեջանն իսկապես ռազմական հանցագործուևթյուն է իրականացրել, ի՞նչ պատիժ է սպասվում Ադրբեջանին: 

-Այն, ինչ մենք անում ենք, անում ենք նրա համար, որպեսզի Ադրբեջանի ղեկավարությանը պատասխանատվության կանչենք՝ որպես ռազմական հանցագործներ: Մենք գիտենք նման օրինակներ: Չնայած դժվար է բավարարվել միայն դրանով, որովհետև դրանց արածներն այնքան բարբարոսկան են, որ դժվար է ասել, թե միայն այդքանը հերիք է: Եթե մենք իսկապես կարողանանք ապացուցել, իսկ դա ակնհայտ է, որ խաղաղ քաղաքացիական բնակչություն է տուժել, եղել են խոշտանգումներ, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտումներ են, այս դեպքում կլինի նաև համապատասխան փոխհատուցում: Բայց գլխավորն այն է, որ նրանք ճանաչվեն ռազմական հանցագործներ և ենթարկվեն քրեական պատասխանատվության:

-Պարոն Հայրապետյան, Դուք նշեցիք, որ այս պահին քրեական գործ է հարուցված, որի շրջանակներում կատարված քննության ընթացքում հավաքած փաստերով դիմելու եք միջազգային ատյաններ: Ե՞րբ հնարավոր կլինի ավարտել փաստահավաք գործողությունները և Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հայցով դիմել միջազգային որևէ դատարան:

-Չեմ կարող ասել, թե որքան կտևի այդ գործընթացը, բայց կարող եմ ասել, որ մենք պետք է շատ արագ աշխատենք: Գիտեք, միջազգային քրեական դատարանը մեծ հեղինակություն ունի, և եթե մենք շատ արագ կարողանանք փաստեր հավաքել ու դիմել այդ դատարան, դա մեզ հնարավորություն կտա որոշակի ժամանակահատվածում՝ մինչև դատարանի որոշում կայացնելը, կանխաել պատերազմի հնարավոր վերսկսումը: Հիմա մենք չենք հավատում, որ հրադադարը վերջնական է ու հակառակորդն էլի լայնածավալ հարձակում չի սկսի: Իսկ դատարան դիմելը մեզ հնարավորություն կտա հավատալ, որ որոշակի ժամանակահատվածում հակառակորդը ռազմական գործողությունները  չի վերսկսի:

-Այս ընթացքում հնչել են տարբեր գնահատականներ, որ Ադրբեջանը ռազմական գործողությունների ընթացքում կիրառել է նաև արգելված զինատեսակներ: Այս հարցն ուսումնասիրության առարկա դարձրե՞լ եք:

-Մենք դա էլ ենք ուսումնասիրում: Պետք է հասկանանք, թե հակառակորդի կողմից օգտագործված զենքերը որքանով են արգելված: Նման կասկածներ կան, որ հակառակորդը կիրառել է արգելված զինատեսակներ: Ժնևյան սկզբունքներում կա «զենքի չարդարացված կիրառում» տերմինը, ինչը նշանակում է, որ օգտագործվել է զենք, որն այդտեղ պետք չէ կիրառել: Նրանք իրենց ողջ զինանոցը, զրահատեխնիկան  բերել են ռազմաճակատ: Այդքան զենքի կուտակումն արդեն  խոսում է նրա մասին, որ նրանք ոչ միայն զինվորի հետ էին փորձում մարտնչել, այլ փորձում էին մաքսիմալ վնաս տալ քաղաքացիական բնակչությանը, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է:

-Խոսակցություններ եղան, որ Ադրբեջանի բանակի կազմում մարտերին մասնակցել են նաև վարձկան իսլամիստներ:

-Գիտեք, այսօրվա Ադրբեջանը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ոչ մի բանով չի տարբերվում: Այդ պետության վարքագիծը շատ նման է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պահվածքին: Ադրբեջանն էլ մի քանի անգամ հայտարարել է, որ այդ խմբավորման մեջ ներգրավված են Ադրբեջանի քաղաքացիներ: Վերջերս էլ տեղեկություններ են եղել, որ «Իսլամական պետություն»-ն իր վարձկաններին աշխատավարձ չի վճարում:

Այս դեպքում պարզ է, որ դրանք վերադառնալու են Ադրբեջան: Իսկ եթե Ադրբեջանը պատրաստ է բանտերից ցանկացած հանցագործի ազատել Ö ‡ ներգրավել մարտական գործողություներում, կարող են իրենց բանակի կազմում օգտագործել նաև «Իսլամական պետության» զինյալների, մոջահեդների:

-Ադրբեջանցիները նաև խոշտանգել են զոհված  հայ զինվորների մարմինները: Նման վարքագիծը տեղավորվո՞ւմ է ռազմական հանցագործությունների շրջանակներում:

-Այո, դա էլ է Ժնևյան կոնվենցիաների խախտում: Սա էլ ապացույց է, որ կատարվել է պատերազմական հանցագործություն: Այս դեպքում  պատասխանատվության պետք է ենթարկվի ոչ թե նման վայրագություններ կատարած զինվորը, այլ նա, ով ուղարկել է այդ զինվորին: Խոսքն այս դեպքում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության մասին է:

-Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու առանձին հայցով դիմելո՞ւ եք որևէ միջազգային ատյան, թե՞ համատեղելու եք փաստերը և Հայաստանի հետ համատեղ հայց ներկայացնեք:

-Իհարկե, Հայաստանը միջազգային ատյաններ դիմելու է, ինչը շատ կարևոր է: Բայց մենք էլ պետք է մեր կողմից դիմենք: Շատ հավանական է, որ միջազգային ատյանները հրաժարվեն քննարկել Արցախի դիմումը, քանի որ մեր պետությունը չճանաչված է: Բայց որևէ մեկը չի կարող ասել, թե ինչ կլինի 10 տարի հետո, իսկ քանի որ նման դիմումները վաղեմության ժամկետ չունեն, դրանք կարող են որոշ ժամանակ հետո քննարկման առարկա դառնալ: Եթե անգամ իմանանք, որ չեն քննարկելու մեր դիմումը, մենք չպետք է հուսահատվենք ու ոչինչ չանենք: Պետք է դիմենք ու իմանանք, որ մեր պարտքը կատարել ենք: 

Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes