Կարլսեն. Ավելի շատ զգուշանում էի Կարուանայից և Արոնյանից
SportԱշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը հայտարարել է, որ չի վախենում Հավակնորդների մրցաշարի հաղթող Սերգեյ Կարյակինից, ում հետ մրցելու է նոյեմբերին:
-Ես չեմ վախենում Կարյակինի հետ մրցախաղից: Հոգեբանական տեսանկյունից առավելություն ունեմ, քանի որ անձնական հանդիպումներում դրական արդյունքների եմ հասել: Ավելի շատ զգուշանում էի Ֆաբիանո Կարուանայից և Լևոն Արոնյանից:
Ամեն դեպքում, այն, ինչ Սերգեյն արեց Մոսկվայում, տպավորում է: Վճռորոշ պահերին նա ճիշտ որոշումներ էր կայացնում և մյուսներից սառնասիրտ էր,-Կարլսենի խոսքը մեջբերված է «Chess News»-ից:
Հավելենք, որ շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղը տեղի է ունենալու նոյեմբերի 10-30-ը, Նյու-Յորքում: