Նիդեռլանդները ԵՄ-ում բանակցություններ է սկսում Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագրի փոփոխման շուրջ
International newsՆիդեռլանդների կառավարությունը Եվրոպայի երկրների հետ անհապաղ բանակցություններ Է սկսում Ուկրաինայի հետ ասոցացման համաձայնագրում փոփոխություններ մտցնելու շուրջ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, խորհրդարանում կայացած բանավեճերի արդյունքներով համապատասխան կարգադրությունն արել Է երկրի վարչապետ Մարկ Ռյուտեն:
Քննարկման հիմնական թեման դարձել են հանրաքվեի արդյունքները, որոնք վկայում են, որ ընտրողների ավելի քան 60 տոկոսը հանդես Է գալիս Ուկրաինայի հետ ասոցացման դեմ:
Ռյուտեի խոսքով՝ Հոլանդիայի իշխանությունները մտադիր են համաձայնագիրը քննարկել Եվրամիությունում եւ «դրա մեջ փոփոխություններ կատարել նրանց ցանկություններին համապատասխան, ովքեր դեմ են քվեարկել», հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: