Վրաստանում ադրբեջանցիներ են սպանվել
International newsԹբիլիսիից ոչ հեռու Պոնիճալա ադրբեջանաբնակ գյուղում մահացու ելքով զինված միջադեպ է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը, երկու ադրբեջանցի գնդակահարվել են Opel մակնիշի ավտոմեքենայից, երբ տեխզննման կետ են բերել Ռուսաստանում իրենց ձեռք բերած ԿԱՄԱԶ բեռնատար ավտոմեքենաները: Գնդակոծությունից ծանր վիրավորված Մարնեուլի քաղաքի եւս մեկ ադրբեջանցի բնակիչ տեղափոխվել է հիվանդանոց:
Հանցագործներին հաջողվել է թաքնվել միջադեպի վայրից: Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, կատարվում է հետաքննություն: