Այսօր ֆուտբոլասերների համար հետաքրքիր ֆուտբոլային երեկո է սպասվում: Whoscored-ը տեղեկացնում է, որ խաղադաշտ են դուրս գալու անգլիական, գերմանական, իսպանական, իտալական, ֆրանսիական և ռուսական ակումբները: Երևանի ժամանակով ժամը 13:45-ին կմեկնարկի Անգլիայի առաջնության վեցերորդ տուրը, որի շրջանակներում կմրցակցեն «Լիվերպուլ» և «Էվերտոն» ակումբները, իսկ «Չելսի» - «Աստոն Վիլա» հանդիպումը կմեկնարկի 18:00-ին: Նույն ժամին կմեկնարկեն «Սաութհեմփթոն» - ՔՊՌ, «Արսենալ» - «Տոտենհեմ», «Մանչեսթեր Յունայթեդ» - «Վեստ Հեմ», «Հալ Սիթի» - «Մանչեսթեր Սիթի», «Սանդերլենդ» - «Սուոնսի» և «Քրիսթալ Փելաս» - «Լեսթեր» հանդիպումները: Գերմանիայի առաջնության վեցերորդ տուրում ևս խաղադաշտ չի վերադառնա Հայաստանի ազագյին հավաքականի և Դորտմունդի Բորուսիայի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Վեցերորդ տուրի շրջանակներում` Երևանի ժամանակով ժամը 17:30-ին «Քյոլնը» կհյուրընկալի «Բավարիային», «Բորուսիան» կհյուրընկալվի «Շալկեին»: Նույն ժամանակին կմեկնարկեն «Ֆրայբուրգ» - «Բայեր», «Շտուտգարտ» - «Հանովեր», «Պադերբորն» - «Բորուսիա Մ. » և «Վոլֆսբուրգ» - «Վերդեր» հանդիպումները: Իսպանիայի առանջնության վեցերորդ տուրում Երևանի ժամականով ժամը 18:00-ին «Վիլյառեալը» կհյուրընկալի Մադրիդի «Ռեալին», Բարսելոնայում` Երևանի ժամանակով ժամը 20:00-ին կմեկնարկի «Բարսելոնա» - «Գրանադա» հանդիպումը: Նույն ժամին կմեկնարկի նաև «Աթլետիկո»-«Սևիլիա», հանդիպումը: Իտալիայի առաջնության հինգերորդ տուրում` Երևանի ժամանակով ժամը «Ռոմա» - «Վերոնա»՝ 20:00-ին կմեկնարկի «Ռոմա» - «Վերոնա» հանդիպումը, իսկ 22:45-ին` «Ատալանտա» - «Յուվենտուս» մրցավեճը: Ֆրանսիայի առաջնության 8-րդ տուրում` Երևանի ժամանակով ժամը 16:00-ին կմեկնարկի «Մոնակո» - «Նիցա» հանդիպումը, 19:00-ին` «Թուլուզ» - ՊՍԺ, 22:00-ին` «Լիլ» - «Բաստիա», «Մոնպելյե» - «Գենգամ», «Մեց» - «Ռեյմս» և «Լորյեն» - «Էվիան» հանդիպումները: Ռուսական Պրեմյեր լիգայի իններորդ տուորւմ Մոսկվայի «Սպարտակը» առանց հայ ֆուտբոլիստներ Արաս Օզբիլիսի և Յուրա Մովսիսյանի Սանկտ Պետերբուրգում կհյուրընկալվի «Զենիթի» հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:30-ին: 13:30 խաղադաշտ դուրս կգան «Ուրալը» և ԲԿՄԱ-ն, իսկ 16:00-ին «Մորդովիա» - «Ուֆա» հանդիպումը: