Պուտին. նախագահ դառնալու համար պետք է սովորել
International newsՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ուղիղ կապի» ժամանակ հայտարարել է, որ նախագահ դառնալու համար կարևոր չէ, թե որտեղ ես սովորում: Պետության ղեկավարին հարց են ուղղել այն մասին, թե որ ուսումնական հաստատությունում պետք է սովորել Ռուսաստանի ապագայ նախագահ դառնաու համար: Պուտինը չի նշել որևէ ուսումնական հաստատության անվանում, այլ միայն պատասխանել է, որ «կարևորը սովորելն է»: Ավելի վաղ Պուտինը նշել է, որ միասնական պետական քննության և բանավոր քննության միջև ընտրութուն կատարելու հնարավորության դեպքում, իր որոշումը հօգուտ վերջինի կկայացներ:
Նշենք, որ Վլադիմիր Պուտինը 3 ժամ 40 րոպե պատասխանեց քաղաքացիների հարցերին: