Անչելոտի. Ռոնալդուն ու Մեսսին կիսում են լավագույնի կոչումը
SportՄադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին չի կասկածում, որ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին չի գերազանցում «Արքայական ակումբի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։ Այդ հարցում Անչելոտիի կարծիքը տարբերվում է շատ մասնագետների տեսակետներից։
-Մեսսին Ռոնալդուի հետ կիսում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստն անվանվելու պատիվը։ Այս ֆուտբոլիստների մոտ տարբեր խաղային որակներ են, սակայն երկուսն էլ իրենց թիմերի համար առանցքային նշանակություն ունեն,- Անչելոտիի խոսքն է մեջբերում «Goal» առցանց պարբերականը։
Հիշեցնենք, որ Անչելոտին այս մրցաշրջանի ավարտից հետո կղեկավարի մյունխենյան «Բավարիան»՝ փոխարինելով այդ պաշտոնում Խոսեպ Գվարդիոլային։ Իսպանացի մարզիչն իր հերթին կղեկավարի «Մանչեսթեր Սիթին»։