Yerevan, 11.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ադրբեջանը չլուծեց իր առջեւ դրած ոչ առավելագույն, ոչ էլ նվազագույն խնդիրը. ՀՀ ԱԳ նախարար

Politics

Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը բացատրում է այն հանգամանքով, որ Ադրբեջանը ձախողվել է բանակցային գործընթացում:

Նրա խոսքով` եթե ժամանակին Ադրբեջանը ձախողվել էր ռազմական դաշտում, ապա փորձեց հաջողության հասնել դիվանագիտության մեջ, սակայն կրկին ձախողվեց: 

«Ձախողում չէ, ի՞նչ է, երբ ողջ միջազգային հանրությունը և այն ներկայացնող եռանախագահող երկրները խոսում են երեք հայտնի սկզբունքների մասին` ուժի և դրա սպառնալիքի չկիրառման, ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության, իսկ Ադրբեջանը խոսում է միայն մեկ սկզբունքի մասին:

Արդյո՞ք հաջողություն է Ադրբեջանի համար, որ ամեն ձևով խուսափում են հղում կատարել և հիշատակել, որ հինգ հայտարարություններ կան, որոնք հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ գլխավոր փաստաթղթերն են` ընդունված եռանախագահող երկրների նախագահների կողմից: Դրա վառ ապացույցն էլ Ռիգայում անցյալ տարի կայացած Արևելյան գործընկերության գագաթնաժողովն էր, որին Ադրբեջանի նախագահը հրաժարվեց ներկա գտնվել, իսկ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը լքեց գագաթնաժողովն այն պատճառով, որ եզրափակիչ հռչակագրում հղում կար այդ հինգ հայտարարություններին»,- Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: 

Ադրբեջանի մեկ այլ ձախողման օրինակ Նալբանդյանը նշում է այն, որ եռանախագահներն ասում են՝ պետք է ստեղծել միջադեպերի հետաքննության մեխանիզմ, որը կարող է լինել նաև զսպման մեխանիզմ, իսկ Ադրբեջանն ընդդիմանում է այդ քայլին: «Դա հնչում է նաև ՄԱԿ-ից, ԵՄ-ից, տարբեր միջազգային այլ կառույցներից, իսկ Ադրբեջանը ձևացնում է, որ ոչ, այդպիսի բան գոյություն չունի»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը: 

Անդրադառնալով եռանախագահների հասցեին հնչող քննադատություններին, թե իրենք ոչ միշտ են հասցեական հայտարարություններ անում, Նալբանդյանը հիշեցրեց, որ անցյալ տարի նրանք Ադրբեջանին վերաբերվող երեք շատ հստակ, հասցեական հայտարարություններ արեցին, որտեղ կոչ էին անում վերահաստատել հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման հանձնառությունը, որն Ադրբեջանն այդպես էլ չլսեց: Նրանք նաև կոչ արեցին համաձայնել այդ միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծմանը, ինչպես Հայաստանը և Ղարաբաղն են արել, սակայն Ադրբեջանը կրկին չհամաձայնեց:

«Կազանում նրանք հետքայլ արեցին արդեն, փաստորեն ձեռք բերված պայմանավորվածություններից: Ի՞նչ է, եթե ոչ ձախողում, որ Կազանից առաջ՝ Սոչիում, դրանից առաջ՝ Աստրախանում, Սանկտ-Պետերբուրգում նույն հետքայլերն էին անում, կամ Կազանից 10 տարի առաջ՝ Փարիզում, ոչ թե «մադրիդյան», այլ այսպես կոչված «փարիզյան» սկզբունքները կային, և թվում էր, որ կողմերը կարող էին որոշակի համաձայնության գալ, և Ադրբեջանը Քի Վեսթում` Ֆլորիդայում, հետքայլ արեց»,- հիշեցրեց Նալբանդյանը: 

Նրա ներկայացմամբ` հայտնվելով մի իրավիճակի մեջ, որ բանակցություններին ասելու բան չունի, Ադրբեջանը ստիպված էր անգամ հրաժարվել հանդիպել եռանախագահների հետ, ինչպես դա տեղի ունեցավ Վաշինգտոնում: 

«Ադրբեջանը չէր թաքցնում, իր սպառնալիքները հնչեցնում էր տարիներ շարունակ: Տարիներ շարունակ բոլորը կոչ էին անում հարգել հրադադարը, իսկ Ադրբեջանը ձևացնում էր, որ դա իրեն չի վերաբերվում: Իսկ հիմա գնաց ավելի լայնածավալ գործողությունների: Կարծում եմ՝ ակնհայտ է բոլորի համար, թե ով է սկսել: Զրույցների ընթացքում, որոնք ես ունեցել եմ իմ գործընկերների հետ, որևէ մեկի մոտ կասկած չի եղել, որ Ադրբեջանն է սկսել առաջինը: Պարզ էր իր նպատակը` այն, ինչ որ բազմիցս ասել էր` ռազմական ճանապարհով լուծել հիմնախնդիրը, ինչը նորից ձախողվեց: Կարծում եմ՝ իր առջև դրա ծ ո՛չ առավելագույն, ո՛չ էլ նվազագույն խնդիրը չլուծեց: Հիմա ստիպված կլինի վերադառնալ բանակցային գործընթացին: Բանակցությունները վերսկսելն էլ այդքան հեշտ չէ, համապատասխան պայմաններ է պետք ապահովել և եռանախագահների ջանքերն ուղղված են հենց դրան»,- ամփոփեց ՀՀ ԱԳ նախարարը:

Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform