Դրաքսլերը կարող է բաց թողնել Եվրոպայի առաջնությունը
Sport«Վոլֆսբուրգի» կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի՝ «Ռեալի» հետ պատասխան խաղում (0:3) մկանային վնասվածք է ստացել: Ակումբի պաշտոնական կայքը հաղորդում է, որ Դրաքսլերը բաց կթողնի առաջիկա հանդիպումները, սակայն ապաքինման ժամկետների վերաբերյալ տեղեկատվություն չի հաղորդվում:
Գերմանական մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Դրաքսլերը կարող է բաց թողնել ամռանը կայանալիք Եվրոպայի առաջնությունը: Նշենք, որ Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովն առաջնության հայտացուցակը հրապարակելու է մայիսի սկզբին: