Եգիպտոսը պաշտոնապես ընդունել է, որ ռուսական A321 օդանավի վթարն ահաբեկչության արդյունք է
International newsԿահիրեն հինգշաբթի պաշտոնապես ընդունել է, որ Սինայում ռուսական A321 ուղևորատար ինքնաթիռի վթարի պատճառը կարող էր ահաբեկչությունը լինել:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, ավիավթարի հետաքննությունը Պետական անվտանգության գերագույն դատախազությանը փոխանցելու մասին ելույթով հանդես է եկել վերահսկիչ մարմնի ղեկավարը:
Երկրի գլխավոր դատախազ Նաբիլ Սադիկայի որոշումը կայացվել է ՌԴ Քննչական հանձնաժողովի տվյալների հիման վրա, որում մատնանշվում է քրեական հետքի առկայության կասկածը:
Անվտանգության ոլորտում եգիպտացի փորձագետի խոսքով` գործի փոխանցումը վերոնշյալ կառույցին դեռևս չի նշանակում, որ Եգիպտոսն ինքնաբերաբար ընդունում է, որ օդանավի կործանումն ահաբեկչական գործողության արդյունք է: