«Եվրալիգա»-ի կիսաեզրափակիչի զույգերը հայտնի են
SportՈՒԵՖԱ-ի Նյոնում գտնվող շտաբ բնակարանում տեղի է ունեցել «Եվրալիգա»-ի 2015-2016 թթ. խաղարկության կիսաեզրափակիչի վիճակահանությունը: «Արմենպրես»-ը հայտնում է, որ եվրոպական ֆուտբոլի երկրորդ խոշորագույն մրցաշարի` «Եվրալիգա»-ի կիսաեզրափակիչում անգլիական «Լիվերպուլ»-ին բաժին է հասել իսպանական«Վիլյառեալ»-ը, իսկ Դոնեցկի «Շախտյոր»-ին` իսպանական «Սևիլյա»-ն:
«Եվրալիգա»-ի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները կայանան ապրիլի 28-ին: Իսպանիայում «Վիլյառեալ»-ը կընդունի «Լիվերպուլ»-ին, իսկ Ուկրաինայում «Շախտյոր»-ին կհյուրընկալվի «Սևիլյա»-ն: Ընդամենը մեկ շաբաթ անց` մայիսի 5-ին, տեղի կունենան պատասխան հանդիպումները:
Մրցաշարի եզրափակիչ հանդիպումը կկայանա մայիսի 18-ին Շվեյցարիայի Բազել քաղաքում` «Սենթ Յակոբ Պարկ» մարզադաշտում: