Ադրբեջանում դադարեցվում է արտասահմանում կրթություն ստանալու ծրագիրը
International newsԱդրբեջանը դադարեցնում է արտասահմանյան երկրների ԲՈւՀ-երում իր քաղաքացիների կրթություն ստանալու պետական ծրագիրը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Ազադլըգ» թերթը, հայտարարել է Ադրբեջանի կրթության նախարար Միքայիլ Ջաբբարովը Ռուսաստան կատարած այցի ընթացքում:
Ռուսաստանում սովորող 50 ուսանողների եւ ադրբեջանական երիտասարդական միավորումների ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ Ջաբբարովն ասել է, որ Ռուսաստանում կրթություն ստացած շրջանավարտի, որը չի կարողանում իր մտքերն արտահատել ռուսերենով, դիպլոմն Ադրբեջանում չի ճանաչվելու:
Ադրբեջանի կրթության նախարարը հայտարարել է, որ փոփոխություններ է մտցվել արտասահմանում պետական միջոցներով կրթություն ստանալու ծրագրում:
«Նոր ծրագրի համաձայն, արտասահմանում ուսումը մագիստրատուրաներում եւ դոկոտրանտուրաներում շարունակել ցանկացողները միայն կուղարկվեն արտասահմանյան ԲՈՒՀ-եր», -ասել է նա: