Իտալիայի ԱԳ նախարարը հանդես է եկել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների դադարեցման օգտին
International newsԻտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնին հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների վերացման օգտին: Նման հայտարարություն նախարարն արել է ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչի հետ համատեղ ասուլիսում:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, նա ընդգծել է, որ հունիսի վերջին կայանալիք Եվրամիության գագաթնաժողովին կքննարկվի ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հարցը: «Քննարկում է ընթանում: Բոլորս գիտենք, որ պատժամիջոցների որոշումն ընդունվելու է Մինսկյան համաձայնագրերի իրանականացման հիման վրա»,- ընդգծել է Ջենտիլոնին:
Նա նկատել է, որ Իտալիան մտադիր է շարունակել երկխոսությունը` դաշնակիցների նկատմամբ պարտավորությունները կատարելով հանդերձ: «Բայց համագործակցության դադարեցումը միայն կվնասի Եվրոպայի շահերին, որն իր հերթին շահագրգիռ է մոտակա հարևանի հետ հարաբերությունների կարգավորմամբ»,- ընդգծել է Ջենտիլոնին: