Այսօրվա Կիևի Մայդանը ռուսական ԱԴԾ-ի նախագիծ-ծրագիրն է. Ավակով
PoliticsԻնչպես հայտնում է segodnia.ru-ն, այն, ինչ այսօր տեղի է ունենում Կիևի Մայդանում, ռուսական Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) և պատմության անցյալում հայտնված կուսակցությունների նախագիծ-ծրագիրն է: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը:
«Գլխավոր հրապարակում անհասկանալի մարդկանց հաստատումը «ռուսական ԱԴԾ-ի և պատմության անցյալում հայտնված կուսակցությունների նախագիծ-ծրագիրն է. ոստիկանությունը տվյալներ ունի Մայդանի բոլոր ներկայացուցիչների մասին, թե նրանցից ով է անօրինական գործունեություն ծավալում»,- հայտնել է Ավակովը:
Նշենք, որ հուլիսի 13-ին Մայդանի ներկայացուցիչները որոշել են հետագայում էլ մնալ իրենց դիրքերում՝ չնայած գլխավոր դատախազի` վերջերս արած հայտարարության, որ անհրաժեշտ է պարտադրաբար արտաքսել բոլորին: