Մոսկվայում տաքսու վարորդը ծեծել է Ադրբեջանի հյուպատոսության աշխատակցին
International newsՄոսկվայի ոստիկանությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ Ադրբեջանի հյուպատոսության աշխատակիցը ծեծի է ենթարկվել: Այս մասին տեղեկացնում է LIfeNews-ը:
Բողոք ներկայացրած անձը պատմել է, որ կանչել է տաքսի, սակայն ընթացքի ժամանակ իր և վարորդի միջև վեճ է առաջացել, որն ավելի ուշ վերածվել է բախման: Տղամարդը մարմնական վնավսածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց: Բուժհաստատությունից լրատվամիջոցին հայտնել են, որ տուժածը պնդում է, թե Ադրբեջանի հյուպատոսության աշխատակից է: