Yerevan, 21.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Համաշխարհային հայկական կոնգրեսը հրապարակել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ հայտարարություն

Համաշխարհային հայկական կոնգրեսն իր պաշտոնական կայքում հրապարակել է «Հայ հասարակայնության միասնական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման վերաբերյալ» վերտառությամբ հայտարարություն։ 

Հայտարարությունում նշված է.

«Մենք, հայ համանքի լիազոր ներկայացուցիչներս անվերապահ պաշտպանելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության համար մեր ժողովրդի մղած ազգային-ազատագրական պայքարի նպատակներն ու արդյունքները, ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ`

Արցախյան հիմնահարցի արդարացի կարգավորումը մեծագույն ազդեցություն ունի Հայաստանի Հանրապետության և հայության հետագա ճակատագրի վրա:

Դրանով է պայմանավորված համայն հայության ջանքերի մեկտեղման անհրաժեշտությունը` միասնական դիրքորոշման ձևավորման, համակարգված քայլերի և գործողությունների իրականացման համար:

Մենք պատրաստ կլինեինք ապավինել հիմնահարցի` միջազգային իրավունքի նորմերից բխող կարգավորման գործընթացին, եթե Ադրբեջանը չնենգափոխեր խնդրի էությունը և հրաժարվեր իր հախուռն ու ագրեսիվ նկրտումներից:

Օգտվելով միջազգային հանրության որոշակի անտեղյակությունից, Արդբեջանը փորձում է ներկայացնել Հայաստանը որպես «ագրեսոր», իր տարածքները, ներառյալ ԼՂՀ-ն, «զավթող», մոռացության տալով անհերքելի փաստը, որ ինքն է սկսել լայնածավալ պատերազմական գործողություններ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ, ի պատասխան արդարացի և օրինական նրա պահանջի` իր պատմական բնօրրանում ազատ ու անվտանգ ապրելու: Ավելին, Ադրբեջանը հրաժարվում է բանակցել «ղարաբաղյան հիմնահարցի» կարգավորմանը վերաբերող խնդիրների շուրջ, փոխարինելով այն «ղարաբաղյ ան հակամարտություն» հասկացությամբ:

Մինչդեռ հիմնահարցը որպես այդպիսին առաջ է եկել 20-րդ դարի սկզբին և արդյունք է այն ժամանակ, և հետագայում տեղի ունեցած պատմական և քաղաքական իրադարձությունների:

1920թ. Հայաստանի Առաջին Հանրապետությունը (1918-1920թթ.) դադարեց գոյություն ունենալ, իսկ նրա տարածքների զգալի մասը տրվեց Թուրքիային (Կարսի, Սուրմալուի շրջաններ) և Ադրբեջանին (Նախիջևանը հանձնվեց Ադր.ԽՍՀ-ին, որպես պրոտեկտորատ` առանց երրորդ երկրի փոխանցելու իրավունքի): Այդ պայմանները վերջնականապես ձևակերպվեցին 1921թ. Կարսի բազմակողմանի պայմանագրում:

1921թ. հուլիսի 5-ի Ռուսաստանի բոլշևիկյան կուսակցության Կովկասյան բյուրոյի ապօրինի որոշմամբ Ղարաբաղը, ավելի քան 95% հայկական բնակչությամբ և այն ժամանակ ամրագրված միջազգային փաստաթղթերում որպես «վիճելի տարածք» (Անտանտի Դաշնակից տերությունների, Ազգերի լիգայի փաստաթղթեր), ամբողջությամբ հանձնվեց Ադրբեջանին` պայմանով այնտեղ ստեղծել հայկական ինքնավարություն, ինչը հետագայում իրականացվեց երկրամասի միայն լեռնային հատվածում: Որպես վարչական միավոր, 1923թ. կազմավորվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը` ԼՂԻՄ:

1921-88թթ. Ադրբեջանը պետական մակարդակով ղարաբաղահայության նկատմամբ սկսեց իրականացնել հայահալած քաղաքականություն, որի նպատակը` հայ բնակչության թիվը նվազեցնելն էր (1979թ. հայ բնակչությունը Ղարաբաղում կազմում էր արդեն 74.4%):

1988թ.փետրվարի 20-ին ԼՂԻՄ բարձրագույն ներկայացուցչական մարմինը` Մարզային Խորհուրդը համապատասխան միջնորդությամբ դիմեց ԽՍՀՄ, ԱդրԽՍՀ և ՀԽՍՀ Գերագույն Խորդուրդներին ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանի կազմ մտցնելու վերաբերյալ: Ի պատասխան լիովին իրավաչափ այդ գործողությանը, Ադրբեջանի իշխանությունները երկրի խոշոր քաղաքներում (Սումգայիթ, Կիրովաբադ, Բաքու) հայերի նկատմամբ ձեռնարկեցին կազմակերպված էթնիկ ջարդեր, զանգվածային դաժան սպանություններ և տեղահանություն: Ադրբեջանից բռնագաղթվեց շուրջ կես միլիոն հայ փախստական, որոնք մինչ այժմ չեն ստացել համարժեք նյութական, տարածքային և բարոյական փոխհատուցում:

Մարզային խորհրդի միջնորդությունը ընդունվեց ՀԽՍՀ ԳԽ կողմից, իսկ ԽՍՀՄ և ԱրդԽՍՀ Գերագույն խորհուրդները մերժեցին այն:

1989թ. դեկտեմբերի 1-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը ընդունեց որոշում Լեռնային Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու մասին:

1990թ. ապրիլի 3-ին ընդունվեց ԽՍՀՄ օրենքը «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման» մասին, համաձայն որի «… հանրապետության որոշումը Միության կազմից դուրս գալու մասին պետք է կայացվի միութենական հանրապետության ժողովուրդների ազատ կամարտահայտմամբ` հանրաքվեի միջոցով» (հոդվ.2): «Միութենական հանրապետությունում, որն իր կազմում ունի ինքնավար հանրապետություններ, ինքնավար մարզեր և ինքնավար շրջաններ, հանրաքվեն պետք է անցկացվի յուրաքանչյուր ինքնավարությունում առանձին: Ինքնավար հանրապետո ւթյունների կամ ինքնավար միավորների ժողովուրդներին իրավունք է վերապահված ինքնուրույն որոշել` ԽՍՀՄ կազմում, կամ դուրս եկող հանրապետության կազմում մնալու, ինչպես նաև իր պետաիրավական կարգավիճակի հարցերը» (հոդվ.3):

1991թ. օգոստոսի 30-ին ԱդրԽՍՀ Գերագույն Խորհուրդը ընդունեց հռչակագիր «Ադրբեջանական Հանրապետության պետականության վերականգնման մասին», որով Ադրբեջանը հռչակվեց 1918-20թթ. գոյություն ունեցող Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդը, որի կազմում Լեռնային Ղարաբաղը չի եղել:

1991թ. սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի ժողպատգամավորների համատեղ համագումարը «…փաստելով ԱդրԽՍՀ Գերագույն խորհրդի` 1918-20թթ. պետականության վերականգնման որոշումը և հիմք ընդունելով ԽՍՀՄ սահմանադրությունն ու օրենսդրությունը` ինքնավար միավորումների ժողովուրդների իրավունքը ինքնուրույն որոշելու իրենց պետաիրավական կարգավիճակը, ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակագիր»:

1991թ. դեկտեմբերի 10-ին, ԽՍՀՄ կազմալուծումից առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում և Շահումյանի շրջանում անցկացվեց ԼՂՀ անկախության հանրաքվե, որի արդյունքում մասնակիցների ավելի քան 99%-ը «ԱՅՈ» ասացին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակմանը: Հանրաքվեին հետևում էին անկախ դիտորդներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից` Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Իսպանիայից, Բուլղարիայից, որոնք արտահայտել են իրենց դրական վերաբերմունքը և դիրքորոշումը հանրաքվեի` օրինական, միջազգային իրավուն քի նորմերին համապատասխան, ընթացքի վերաբերյալ:

Չհաշտվելով իրավական իրողության հետ, Ադրբեջանը 1991-94թթ. ապօրինի կերպով զավթելով հանրապետության տարածքում տեղակայված նախկին սովետական ռազմաօդային տեխնիկան, Լեռնային Ղարաբաղի անզեն բնակչության դեմ սանձազերծեց լայնամասշտաբ ռազմական գործողություններ` ավիացիայի, հրետանու և ծանր տեխնիկայի կիրառմամբ: Պարտադրված պատերազմի ծանր պայմաններում ձևավորված Ղարաբաղի պաշտպանության բանակի ուժերը հաղթական մարտերի արդյունքում ոչ միայն հետ մղեցին ադրբեջանական կանոնավոր բանակի հարձակումը, պահպանելով ԼՂՀ հիմնական տարածքները, այլև նրա շուրջը ստեղծեցին «անվտանգության գոտի»:

1994թ. մայիսին Բիշկեկի արձանագրության հիման վրա Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև ստորագրվեց ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը: Զինադադարը մինչ այսօր հիմնականում պահպանվում է:

Նույն թվականի նոյեմբերի 30-ին ԵԱՀԿ Բուդապեշտի խորհրդաժողովում որոշվեց ԵԱՀԿ Մինսկի խմբին` համանախագահությամբ` Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի տրամադրել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդական մանդատ, որի շրջանակներում մինչ օրս ընթանում են բանակցությունները:

Նշված փաստերն ապացուցում են արցախահայության ազգային-ազատագրական պայքարի արդարացիությունը և արձանագրում են այդ գործընթացի իրավական անխոցելիությունը:

Այսպիսով, մենք` Սփյուռքի հայկական համայնքների ներկայացուցիչներս, արցախյան համազգային հիմնահարցի կարգավորման վերաբերյալ հայտարարում ենք մեր միասնական դիրքորոշումը: Այն է`

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը իր լիակատար անկախությունն Ադրբեջանից ձեռք է բերել կիրառելով բոլոր անհրաժեշտ իրավական ընթացակարգերը, խստորեն հետևելով ԽՍՀՄ ներպետական օրենսդրությանը և միջազգային-իրավական նորմերին: Հետևապես, ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման միակ և օրինական հիմքը միջազգային իրավունքի նորմերի և դրույթների գերակայության վրա հիմնված գործընթացն է, ինչը նշանակում է, որ հիմնախնդիրը պետք է կարգավորվի բացառապես իրավական ճանապարհով:

2. Արձանագրելով քսանութ տարում ԼՂՀ-ում տեղի ունեցած անշրջելի փոփոխությունները, մենք անընդունելի ենք համարում բանակցային այնպիսի գործընթացը, որի արդյունքում հայկական կողմին կարող են պարտադրվել անհիմն զիջումներ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես պետական կազմավորում` իր տարածքով, բնակչությամբ, պետական ու ժողովրդավարական ինստիտուտներով, տնտեսական ու իրավական համակարգերովկայացած իրողություն է: Հետևապես, անվիճելի է, որ ԼՂՀ-ն պետք է դառնա բանակցային գործընթացի լիիրավ կողմ: Այլապես հիմնահարցի կարգավորումը հնարավոր չէ:

3. Մենք կգործադրենք բոլոր ջանքերը խթանելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` որպես միջազգային իրավունքի սուբկեկտ ճանաչելու գործընթացը, պաշտպանելու ազգային-ազատագրական պայքարի բոլոր ձեռքբերումները, և վճռական ենք միասնաբար համարժեք պատասխան տալու մեր ժողովրդի անվտանգությանն ուղղված ցանկացած ոտնձգությանը:

Մենք միասին ենք, ուրեմն զորեղ ենք»:

Հայտարարության հեղինակները խնդրում են միանալ հայտարարությանը և ժողովրդական դիվանագիտության շրջանակներում տարածել այն, իսկ սփյուռքահայ մեր հայրենակիցներին` նպաստել այս փաստաթուղթը տեղի իշխանություններին ներկայացնելու համար:

Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026