Եվրախորհրդարանում աշխատող վարորդների մոտ ԻՊ-ի քարոզչական ձայնասկավառակ են հայտնաբերել
International newsSpiegel պարբերականի տվյալներով` Եվրախորհրդարանին սպասարկող մասնավոր ընկերության երկու վարորդների մոտ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման քարոզչական նյութեր պարունակող ձայնասկավառակներ են հայտնաբերվել:
Ինչպես փոխանցում է Reuters-ը` գերմանական պարբերականի մի քանի աղբյուրների տեղեկացմամբ` երկու վարորդներն էլ հեռացվել են աշխատանքից: Ներկա պահին Բելգիայի ոստիկանությունը նրանց նկատմամբ հետաքննություն է վարում:
Վարորդներից մեկն աշխատելիս է եղել Բրյուսելում, մյուսը` Ստրասբուրգում: Եվրախորհրդարանում հրաժարվել են մեկնաբանել կատարվածը` ելնելով անվտանգության նկատառումներից: