Արտյոմ Սիմոնյանը մասնակցել է Լյուցերնի դեմ խաղին
SportՇվեյցարիայի առաջնության 28-րդ տուրում «Ցյուրիխը» սեփական դաշտում նվազագույն հաշվով պարտվել է «Լյուցերնին»:
Տանտերերի կազմում հանդիպման 71-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը: Այդ պահին ցյուրիխցիներն արդեն պարտվում էին:
«Ցյուրիխը» 29 միավորով զբաղեցնում է 8-րդ տեղը: