Արգենտինայում էլեկտրոնային երաժշտության փառատոնին չորս մարդ է մահացել
International newsԱռնվազն չորս մարդ է մահացել Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում էլեկտրոնային երաժշտության փառատոնի ժամանակ: Եվս հինգ երիտասարդ գտնվում է հիվանդանոցում շատ ծանր վիճակում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Արգենտինական լրատվամիջոցների տեղեկություններով՝ մահացածները եղել են 21-ից 25 տարեկան: Ենթադրաբար՝ մահվան պատճառը եղել է թմրանյութերի չարաշահումը:
Միջադեպը տեղի է ունեցել գերմանական Time Warp փառատոնի ժամանակ, որն անց է կացվում Բուենոս Այրեսում չորրորդ անգամ:
Ինչպես հայտնել են քաղաքային իշխանությունները, դեռ հայտնի չէ, թե ինչ թմրանյութեր են ընդունել փառատոնի մասնակիցները: