Ադրբեջանցին 20 տոննա բանան է գողացել Սանկտ Պետերբուրգում
International newsshabat.am-ը գրում է.
Ադրբեջանական haqqin.az –ը տեղեկացնում է, որ ապրիլի 14-ին ազգությամբ ադրբեջանցի մեկը Սանկտ Պետերբուրգի նավաշինական-նավավերանորոգման գործարանի տարածքից 20 տոննա բանան է գողացել:
Կասկածյալը մրգերը տեղափոխել է Volvo մակնիշի մեքենայով և դրան կցված քարշակով: Սանկտ Պետերբուրգի ոստիկանությունը ներկայումս փնտրում է անհետացած ֆուրը, ինչպես նաև ճշտում հասցված վնասի չափը: