Yerevan, 16.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Սմբուկ` ջերմասեր բուժարարը

Lifestyle

Shabat.am-ը գրում է.

Բուժիչ նամակներ

Մորմազգիների ընտանիքն ընդգրկում է մոտ 90 անվանում բույսերի ցեղեր և 3000 տեսակներ, որոնցից են բադրիջանը, բիբարը, կարտոֆիլը, լոլիկը, ինչպես նաև խիստ թունավոր բույսեր` շիկատակը (Belladonna), բանգի սևը (Hyօscyamus), արջընկույզը (Datura), թութունը և այլն։

Հին աշխարհում համարվել է, որ բադրիջանը (սմբուկ) կարող է խելագարություն առաջացնել, իսկ լոլիկի միջոցով նույնիսկ փորձել են թունավորել ԱՄՆ-ի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնին (1776 թվականին)։ Երկար ժամանակ համարվել է, որ կարտոֆիլը կարող է առաջացնել հիշողության կորուստ, ռախիտ կամ դեղնախտ։
Ռուսաստանում 19-դ դարի սկզբում տեղի են ունեցել «կարտոֆիլային բունտեր», քանի որ գյուղացիները վախեցել են մշակել այդ «անօրենի խնձոր» պիտակը ստացած բանջարեղենը. Հայաստանում գյուղացիները շատ արագ են յուրացրել կարտոֆիլի մշակման գաղտնիքները։

Բադրիջանի հայրենիքը Հնդկաստանի և Չինաստանի արևադարձային կլիմայական գոտիներն են, որտեղ այն հանդիպում է բնական պայմաններում։ Ցողունը ճյուղավոր է, կանաչ կամ մանուշակագույն, ծածկված աստղանման մազիկներով, վերևի մասի տերևներն ավելի մանր են, զույգ ձվաձև, համարյա թիականման, նոսր խավապատ։

Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին, պտղակալում է հուլիսին։ Բադրիջանն աչքի է ընկնում ձևերի և գույների բազմազանությամբ։ Հայտնի են տանձի, օվալի և գնդի ձև ունեցող` սպիտակ, դեղին, կանաչ, շագանակագույն, մուգ-մանուշակագույն երանգի պտուղներ ունեցող տեսակներ։ Մեկ պտղի զանգվածը կարող է տատանվել 30 գրամից մինչև 0,5-2 կգ։ Պտուղն ուտելի է, երբ սերմերը կաթնային հասունության են։
Հասուն պտուղներում պարունակվում է մոտ 90 տոկոս ջուր, 3-4 տոկոս շաքարներ, 1,4 տոկոս սպիտակուց, 1,5 տոկոս նուրբ բջջանք, 0,13 տոկոս օրգանական թթուներ, 0,15 տոկոս դաբաղանյութ, ենթավիտամին A, վիտամին C (5 մգ` 100 գ հումքի մեջ), նիացին (0,65 մգ), ֆոլիաթթու (18,5 մկգ), պիրիդոքսին (0,15 մգ), B1, B2, նաև կալիում, կալցիում, ֆոսֆոր, մագնիում, պղինձ, երկաթ, ֆենոլազա ֆերմենտ։

* Գերհասունացած պտուղներում բարձր է սոլանինի պարունակությունը։ Սոլանինը դառնահամ նյութ է, որը կարող է առաջացնել մարսողության խանգարում։ Սոլանինի բաղադրությունը բարձր է կարտոֆիլի կանաչած պալարում և լոլիկի բույսի կանաչ զանգվածում։

Սոլանինը քայքայվում է աղի մեջ։ Սպիտակ գույնի բադրիջանը սոլանին չի պարունակում։
Գիտական անվանումն է` Solanum melongena։

Ցեղի անվանումն առաջացել է սանսկրիտի «vatin ganah» բառերից, որը պարսկերեն հնչում է բադինջան։ Ա. Ամասիացին հիշատակում է «պատնճան» անվանմամբ. «Օժտված է չորացնող հատկությամբ։ Եթե եփեն յուղոտ մսի հետ` կօգնի արմատացած հազի դեպքում։ Քացախով եփելու և ուտելու դեպքում` կբացի լյարդի և փայծաղի խցանումները։ Եթե չորացնեն դրա կոթուններն ու տերևները և մանրացնելով դնեն թութքի վրա, ապա կօգնի։ Իսկ դրա յուղը կօգնի ձեռքերի ու ոտքերի վրա ցրտի հետևանքով առաջացած ուռուցքների դեպքում։ Մոխիրն օգտակար է չարորակ խոցերի դեպքում և ներծծում է պզուկները։ Բայց նպաստում է սև մաղձի կուտակմանը։ Դրա վնասակար ներգործությունը չեզոքացնում է կարագը»։

Ջերմասեր և լուսասեր բույս է, ցրտահարվում է նույնիսկ երկարատև, մինչև 15 C դրական ջերմաստիճանի տակ։ Հնագույն ժամանակներից մշակվել է Հայաստանում։
Որոշ արաբական երկրներում բադրիջանն անվանում են «հայկական վարունգ»։

Բադրիջանը`որպես դիետիկ սնունդ
Հոդատապ
badrjanՄիզամուղ հատկության շնորհիվ բադրիջանը նպաստում է ուրատների հեռացմանը երիկամներից և միզապարկից, քանի որ ունի օրգանիզմում աղերի և հեղուկի հավասարակշությունը կարգավորող հատկություն։ Բադրիջանից պատրաստված ուտեստները խորհուրդ է տրվում ընդգրկել միզաքարային հիվանդության և օրգանիզմում նստվածքներ առաջացնող պուրինների հագեցվածության դեպքում։

Փորձնական եղանակով ապացուցված է, որ նման սննդակարգը մեծապես նպաստում է միզաքարային հիվանդության բուժման ընթացքին և զգալիորեն նվազեցնում է հոդատապի հետևանքով առաջացող նոպաների հաճախականությունը։

Աթերոսկլերոզ, այտուցներ
Օրը 200 գ բադրիջան ուտելու դեպքում մենք բավարարում ենք օրգանիզմի մեկ օրվա կալիումի պահանջարկի 25-35 տոկոսը (235 մգ` 100 գ հումքի մեջ)։ Կալիումն ունի դրական ազդեցություն սրտի աշխատանքի վրա, քանի որ նպաստում է ավելորդ հեղուկի հեռացմանն օրգանիզմից։

  • Գիտնականներն ապացուցել են, որ կապտամանուշակագույն երանգի բադրիջանը հեռացնում է օրգանիզմից «վատ» խոլեստերինի գրեթե 50 տոկոսը։ Կա կարծիք, որ նման հատկություն ունեն բադրիջանում պարունակվող յուրահատուկ նյութերը` հատկապես մելանոգենը։
  • Բադրիջանը կանխարգելում է խոլեստերինի կուտակումը լյարդում և արյունատար անոթների պատերի վրա։
  • Բադրիջանն օգտակար է ինսուլտ և ինֆարկտ տարած հիվանդներին, սրտի անբավարար աշխատանքի և հիպերտոնիայի դեպքում։
  •  Ազատեք բադրիջանը կեղևից, մզեք հյութը (օգտագործեք ոչ մետաղյա քերիչ)։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։

Նիհարեցնող մթերք

  • Բադրիջանը լավացնում է մարսողությունը և աղիների անցանելիությունը (շարժող ուժը), հատկապես օգտակար է ստամոքսահյութի ոչ բավարար արտազատման և քրոնիկ ստամոքսաբորբի, հաճախ կրկնվող փորկապության դեպքում։
  • Պտղամսում պարունակվող նուրբ բջջանքը կլանում և հեռացնում է օրգանիզմից թույները։
  • Բադրիջանն ունի պրեբիոտիկ հատկություն` ճնշում է աղիներում նեխում առաջացնող միկրոօրգանիզմները և նպաստում օգտակար միկրոֆլորայի զարգացմանը։

Լեղամուղ. Ազատեք բադրիջանը կեղևից, կտրատեք մանր խորանարդիկների։ 300-400 գ հումքը լցրեք 500 մլ եռջրի մեջ, 30 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, 30 րոպե թրմեք, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3-4 անգամ, ուտելուց առաջ։

  • Բադրիջանը միզամուղ, լեղամուղ, մարսողությունը լավացնող, աղիների միկրոֆլորան բարելավող և այլ օգտակար հատկությունների շնորհիվ նպաստում է քաշի նվազեցմանը` անկախ պատրաստման եղանակից` թուրմ, հյութ, եփած, խորոված, խաշած և այլն (բացառությամբ տապակածի)։

Տարեց մարդկանց բալասան
Բացի վերոգրյալ «արժանիքներից», բադրիջանն ունի ևս մեկ շատ արժեքավոր հատկություն` վերականգնում է կռճիկի հյուսվածքները և ամրացնում ոսկորները։ Օգտակար է օստեոխոնդրոզի, օստեոպորոզի, դեֆորմացնող արթրոզի դեպքում։
Գունաթերապիա. Կապտամանուշակագույն մթերքը հանգստացնում է նյարդերը, պայքարում է քրոնիկ հոգնածության դեմ, հանգստացնում է ցավերը, նվազեցնում է բորբոքումները, սպազմերը, քորը։
Բադրիջանն ամրացնում է օրգանիզմի իմունային պաշտպանության համակարգը։

Պարոդոնտոզ
Կա կարծիք, որ այս դեղատոմսն առաջարկել է Ավիցենան։

  • Կտրատեք 1 կգ բադրիջանը (շրջանաձև), 3 օր թրջեք պարբերաբար թարմացվող սառը ջրում, քամեք, հումքը մզեք։ Պատրաստեք աղի 50 տոկոսանոց լուծույթ, բադրիջանը դրեք կաթսայի մեջ, վրայից լցրեք լուծույթը (հումքից 0,5 սմ բարձր), դրեք սեղմող ծանրություն, 10 օր թրմեք։ Հումքը լվացեք հոսող ջրի տակ, մզեք, անցկացրեք թելի վրա, չորացրեք օդափոխվող տաք տեղում։ Չորանալուց հետո հումքն այրեք գազօջախի համար նախատեսված ցանցի վրա, փոշիացրեք։ Օրը 2 անգամ մշակեք լնդերը, լվացեք 5 րոպեից։ Փոշին սպիտակեցնում է ատամները։

badrjan1Ժողովրդական դեղատոմսեր
Յուղամզվածք. Կտրեք բադրիջանի պտղակոթունը, հեռացրեք միջուկը, առաջացած խոռոչի մեջ լցրեք գոլ բուսայուղ, ծածկեք պտղակոթունով, 30-40 րոպե եփեք ջեռոցում, զտեք յուղը։ Մշակեք յուղով մարմնի ցրտահարված մասերը։
Փոշի. Չորացրեք, փոշիացրեք բադրիջանի կեղևը։ Խմեք 1-ական թ/գ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ, 100 մլ գոլ ջրի հետ։

  • Պահպանում է մազերի բնական փայլը և կանխարգելում է մազաթափությունը,
  • Օգտակար է աթերոսկլերոզի, շաքարային դիաբետի, մաշկային հիվանդությունների, փորկապության դեպքում։

Ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ. 1 ճ/գ բադրիջանի կեղևի փոշին լցրեք 200 մլ եռջրի մեջ, 30 րոպե տաքացրեք ջրային բաղնիքի վրա, 30 րոպե թրմեք, նստվածքը հեռացրեք։ Խմեք 60-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։
Հյութ. Մշակեք կորյակները, պիգմենտային բծերը, պեպենները. դրեք թրջոց։

 

Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution