Մեքսիկացի գեներալը ներողություն է խնդրել ուժայինների կողմից կնոջ խոշտանգելու համար
International newsՄեքսիկայի Ազգային պաշտպանությա քարտուղարության ղեկավար, գեներալ Սալվադոր Սիենֆուեգոս Զեպեդան հրապարակայնորեն ներողություն է խնդրել ուժայինների կողմից երիտասարդ կնոջ խոշտանգման հետ կապված միջադեպի առիթով: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով AP գործակալությունը:
Պատճառը 2015 թվականի փետրվարի 5-ին նկարահանված տեսանյութի տարածումն է, որում ռազմական ոստիկանության կին սպան ձերբակալվածի գլխին ատրճանակ է ուղղում, իսկ դաշնային ոստիկանության կին սպան նրա գլխին պլաստիկե փաթեթ է հագցնում:
«Խորապես ներողություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր վիրավորվել են այս անթույլատրելի իրադարձությունից»,- Մեխիկոյում հայտարարել է գեներալը:
Ավելի վաղ Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը Մեքսիկայի ոստիկանությանն ու ոստիկաններին բազմիցս մեղադրել է ձերբակալվածների խոշտանգումների համար: Իրավապաշտպանների տվյալներով, երկրի ուժային կառույցների ներկայացուցիչները խոստովանական ցուցմունքներ կորզելու համար ծեծում են կասկածյալներին, էլեկտրականությամբ խոշտանգումների, ինչպես նաեւ սեռական բռնության ենթարկում: