Դոհայում նավթի արդյունահանման ծավալների սառեցման շուրջ հանդիպումն ավարտվել է առանց համաձայնագրի
International newsԴոհայում նավթի արդյունահանման ծավալների սառեցման շուրջ հանդիպումն ավարտվել է առանց համաձայնագրի ստորագրման: Այս մասին հայտարարել է Նիգերիայի էներգետիկայի նախարար Էմանուել Իբե Կաչիվկուն:
Նրա խոսքով, նավթ արդյունահանող երկրներների ներկայացուցիչները հարցը կքննարկեն հունիսին նախանշված հաջորդ հանդիպման ժամանակ:
Հանդիպումը սկսվել է շուրջ 6.5 ժամ ուշացումով: Պատվիրակություններից մեկի ներկայացուցիչը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ ուշացման պատճառը Սաուդյան Արաբիան անսպասելի պահանջն էր եղել, որպեսզի համաձայնությանը մասնակցեն ՕՊԵԿ-ի անդամ բոլոր երկրները, այդ թվում՝ Իրանը:
Միաժամանակ, Թեհրանը, որի նկատմամբ սահմանված միջազգային պատժամիջոցները տարեսկզբին հանվել էին, հրաժարվել է մասնակցել Դոհայի հանդիպմանը եւ հայտարարել, որ պատրաստվում է նավթի արդյունահանման ծավալները հասցնել մինչեւ պատժամիջոցները գոյություն ունեցող մակարդակին:
Ընդհանուր առմամբ, հանդիպմանը 17 երկիր է մասնակցել, այդ թվում՝ ՕՊԵԿ-ում չներառված Ռուսաստանը, Ադրբեջանը, Մեքսիկան, Ղազախստանն ու Օմանը:
Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Քաթարը եւ Վենեսուելան փետրվարի 16-ին Դոհայում պայմանավորվել էին նավթի արդյունահանման ծավալները պահպանել 2016 թվականի հունվարի մակարդակով՝ պայմանով, որ մյուս արտադրողները կմիանան նախաձեռնությանը: Ավելի ուշ ՕՊԵԿ-ի անդամներն ու կազմակերպությունում չներառված երկրները պայմանավորվել էին ընդլայնված կազմով հանդիպում անցկացնել ապրիլի 17-ին, դարձյալ Քաթարի մայրաքաղաքում: