Yerevan, 18.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Յունիբանկի պարտատոմսերի առաջին տրանշի վերաբերյալ հաճախակի տրվող հարցեր

Economics

Յունիբանկը ներկայացնում է իր կողմից թողարկված պարտատոմսերի վերաբերյալ հաճախակի տրվող հարցերի պատասխանները.

Որո՞նք են «Յունիբանկ» ԲԲԸ-ի կողմից թողարկվող պարտատոմսերի առաջին տրանշի հիմնական պայմանները:

«Յունիբանկ» ԲԲԸ-ի կողմից թողարկվող պարտատոմսերի

առաջին տրանշի հիմնական պայմանները

Արժեթղթերի դասը

Անվանական արժեկտրոնային

Արժեթղթերի ձևը

Ոչ փաստաթղթային

Մեկ արժեթղթերի անվանական արժեքը

100 ԱՄՆ դոլար (նվազագույն քանակը` 10 հատ, այսինքն պարտատոմսի ձեռք բերման համար գնման նվազագույն ծավալը 1000 ԱՄՆ դոլար)

Արժեթղթերի քանակը

50 000 հատ

Մեկ թողարկման ընդհանուր ծավալ

5 000 000 ԱՄՆ դոլար

Արժեկտրոնային եկամուտ (պարտատոմսերի անվանական տոկոսադրույք )

Տարեկան 8%, որը կհաշվարկվի սկսած թողարկման և տեղաբաշխման օրվան հաջորդող օրվանից:

Արժեկտրոնային եկամուտների վճարում

Եռամսյակային վճարումների պարբերականությամբ

Շրջանառության ժամկետ

24 ամիս

Թողարկման ամսաթիվ

08.04.2016թ.

Տեղաբաշխման ժամկետ

08.04.2016թ.-14.06.2016թ.

Կորպորատիվ պարտատոմսերը կարող եք ձեռքբերել «Յունիբանկ» ԲԲԸ-ի գլխամասային գրասենյակում կամ մասնաճյուղերում, իսկ տեղաբաշխման ավարտից սկսած դրանք շրջանառվելու են երկրորդային շուկայում (ցուցակումից հետո) մասնավորապես «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ ֆոնդային բորսայի առևտրային հարթակում:

Պարտատոմսերը ձեռքբերելու համար անհրաժեշտ է արժեթղթերի և բանկային հաշիվներ բացել, համապատասխանաբար , «Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ –ում և «Յունիբանկ» ԲԲԸ –ում: «Յունիբանկը» հանդիասանում է Հաշվի օպերատոր, հետևաբար բոլոր հաշիվները հնարավոր կլինի բացել հենց բանկում:

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:

Պարտատոմսերի մարման ամսաթիվը` 08.04.2018թ.:

 

Ինչպե՞ս ձեռք բերել «Յունիբանկ» ԲԲԸ-ի կողմից թողարկված պարտատոմսերը

«Յունիբանկի» կողմից թողարկված պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները պետք է՝

  • 2016 թվականի ապրիլի 8-ի ժամը 09:30-ից մինչև հունիսի 14-ը ժամը 16:00-ն ընկած ժամանակահատվածում պատշաճ ձևով ներկայացնեն/առաքեն պարտատոմսերի գնման հայտը (կից ներկայացվում է) բանկի գլխամասային գրասենյակ կամ մասնաճյուղեր, ունենան բանկային հաշիվ ՀՀ-ում գործող որևէ առևտրային բանկում, հայտը ներկայացնելուց հետո կատարեն պարտատոմսերի ձեռք բերման համար անhրաժեշտ գումարի վճարում «Յունիբանկում» բացված համապատասխան հաշվին:
  • ունենան արժեթղթերի հաշիվ ՀՀ-ում գործող ցանկացած հաշվի օպերատորի մոտ, այդ թվում` «Յունիբանկում»:

 

«Յունիբանկը» թողարկման պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարումը և պարտատոմսերի մարումը կիրականացվի հետևյալ ժամանակացույցով.

  • Արժեկտրոնային եկամուտների առաջին վճարում` 08.07.2016թ.
  • Արժեկտրոնային եկամուտների երկրորդ վճարում` 08.10.2016թ.
  • Արժեկտրոնային եկամուտների երրորդ վճարում` 08.01.2017թ.
  • Արժեկտրոնային եկամուտների չորրորդ վճարում` 08.04.2017թ.
  • Արժեկտրոնային եկամուտների հինգերորդ վճարում` 08.07.2017թ.
  • Արժեկտրոնային եկամուտների վեցերորդ վճարում` 08.10.2017թ.
  • Արժեկտրոնային եկամուտների յոթերորդ վճարում` 08.01.2018թ.
  • Արժեկտրոնային եկամուտների ութերորդ վճարում` 08.04.2018թ.

Արժեկտրոնային եկամտի, ինչպես նաև մարման գումարը վճարվում է վճարման նախորդ աշխատանքային օրվա ժամը 18։00-ի դրությամբ կազմված սեփականատերերի ցուցակի (ռեեստրի) հիման վրա «Յունիբանկ» ԲԲԸ-ում` պարտատոմսերի անվանական արժեքին հավասար գումարները ներդրողների բանկային համապատասխան հաշիվներին փոխանցելու միջոցով:

 

Որքա՞ն արժեկտրոնային եկամուտ է վճարվելու և եր՞բ:

Բանկի կողմից թողարկված պարտատոմսերի դիմաց վճարվելու է արժեկտրոնային եկամուտ՝ պարտատոմսերի անվանական արժեքի 8% -ի չափով։

Բանկը սկսած թողարկման ամսաթվից`08.04.2016թ.-ից, յուրաքանչյուր եռամսյակը մեկ, համաձայն հրապարակված ժամանակացույցի, ներդրողների համապատասխան բանկային hաշիվներին փոխանցելու է պարտատոմսերի դիմաց վճարվող արժեկտրոնային եկամուտը։

Ինչպե՞ս են մարվելու պարտատոմսերը:

Բանկի կողմից թողարկված պարտատոմսեոը մարվելու են 2018թ.-ի ապրիլի 4-ին։ Պարտատոմսերի գրանցված սեփականատերերին պարտատոմսերի դիմաց վճարումը կիրականացվի մարմանը նախորդող աշխատանքային օրվա ժամը 18։00-ի դրությամբ գրանցված սեփականատերերի ցուցակի (ռեեստրի) հիման վրա՝ պարտատոմսերի անվանական արժեքին հավասար գումարները ներդրողների բանկային համապատասխան հաշիվներին փոխանցելու միջոցով։

Որտեղի՞ց կարող ենք ստանալ տեղեկություն պարտատոմսերի տեղաբաշխման գնի մասին:

Բանկի ինտերնետային կայքում` www.unibank.am,  հրապարակված է համապատասխան բանաձևով հաշվարկված պարտատոմսի տեղաբաշխման գինը տեղաբաշխման ամբողջ ժամանակահատվածի համար՝ ըստ օրերի:

 

Որտե՞ղ են ցուցակվելու պարտատոմսերը:

Բանկը նախատեսում է թողարկվող պարտատոմսերը գրանցել և ցուցակել Հայաստանի ֆոնդային բորսայում՝ նպատակ հետապնդելով ապահովել երկրորդային շուկայում պարտատոմսերի իրացվելիությունը։

 

Արդո՞ք հնարավոր է վաճառել պարտատոմսերը երկրորդային շուկայում:

Ներդրողը հնարավորություն կստանա անհրաժեշտության դեպքում երկրորդային շուկայում վաճառել ձեռքբերած պարտատոմսերը շուկայական գնով՝ դրանք շրջանառության մեջ եղած ժամանակահատվածում։

Ի՞նչ հարկեր են վճարվելու արժեկտրոնային եկամտից :

Պարտատոմսերում ներդրում կատարող անձը եկամուտ կարող է ստանալ երկու դեպքում`

  • պարտատոմսերի դիմաց ստացվող տոկոսից (արժեկտրոնային եկամուտ)
  • պարտատոմսի վերավաճառքից (պարտատոմսի ձեռքբերման և վերավաճառքի գնման դրական տարբերությունից)։

Պպարտատոմսերից ստացվող եկամուտները ենթակա են հարկման` ըստ հետևյալ հարկատեսակների`

  • շահութահարկ.
  • եկամտային հարկ։

Շահութահարկ

Հայաստանի Հանրապետությունում շահութահարկ են վճարում Հայաստանի Հանրապետությունում ստեղծված կազմակերպությունները և ոչ ռեզիդենտ կազմակերպությունները (գտարերկրյա պետություններում uտեղծված կազմակերպությունները, ինչպեu նաև միջազգային կազմակերպությունները և դրանց կողմից Հայաuտանի Հանրապետությունից դուրu uտեղծված կազմակերպությունները), հայաստանյան աղբյուրներից ստացվող շահույթը դիմաց։

Շ ահութահարկի դրույքաչափը

Ռեզիդենտների համար

Շահութահարկի գումարը հաշվարկվում է հարկատուի համախառն եկամտի և “Շահութահարկի մասին” ՀՀ օրենքով սահմանված նվազեցումների դրական տարբերության նկատմամբ` 20 տոկոս դրույքաչափով։

Ոչ ռեզիդենտ կազմակերպությունների համար

Պարտատոմսերից ստացված շահույթը համարվում է պասսիվ եկամուտ (տոկոսներ, կապիտալի հավելաճ և այլն), ապա նրա հարկային գործակալը պարտավոր է գանձել շահութահարկ` 10 տոկոս դրույքաչափով։

Եկամտահարկ

Հայաuտանի Հանրապետությունում եկամտահարկ են վճարում Հայաuտանի Հանրապետության ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք։

ՀՀ ռեզիդենտ է համարվում այն ֆիզիկական անձը, որը հարկային տարում uկuվող կամ ավարտվող տաuներկուամuյա ցանկացած ժամանակահատվածում գտնվել է Հայաuտանի Հանրապետությունում ընդհանուր առմամբ 183 օր և ավելի, կամ ում կենuական շահերի կենտրոնը գտնվում է Հայաuտանի Հանրապետությունում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում պետական ծառայության մեջ գտնվող ժամանակավորապես Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս աշխատող ֆիզիկական անձը։

Եկամտահարկի դրույքաչափը

Ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար որպես հարկային գործակալ հանդես է գալիս Բանկը և կիրառվում է նույն դրույքաչափը:

Հարկվող եկամուտը հարկատուի համախառն եկամտի և «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի դրույթներին համաձայն իրականացված նվազեցումների դրական տարբերությունն է։ Պարտատոմսերից ստացված արժեկտրոնային եկամուտը հարկվում է 10 տոկոս դրույքաչափով։ Ընդ որում, Բանկը պարտատոմսերի մարման ժամանակ ֆիզիկական անձանց համար կհանդիսանա հարկային գործակալ։

Արդո՞ք պարտատոմսերը երաշխավորված են

Ֆիզիկական անձանց (այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերին) պատկանող պարտատոմսերը երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին‰ ՀՀ օրենքով սահմանված կարգով և չափով։

Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card Issuance