Բրյուսելում ստուգում են տվյալները Սիրիայից Փարիզի ահաբեկչության կազմակերպչի եղբոր վերադարձի մասին
International newsՍիրիայից Բելգիա Է վերադարձել բելգիացի ամենաերիտասարդ ջիհադականը, որը Փարիզի ահաբեկչական գործողությունների ենթադրյալ կազմակերպիչներից մեկի՝ Աբդելհամիդ Աբաուդի եղբայրն Է, 15-ամյա Յունս Աբաուդը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 18-ին այս մասին հայտնել Է Soir թերթը:
Բրյուսելի դատախազությունը չի հաստատել այս տեղեկատվությունը, բայց արդեն հայտնել Է, որ հետաքննություն Է սկսել այդ հաղորդումներն ստուգելու համար:
Ապրիլի 18-ին Soir թերթը տարածել Է տեղեկատվություն, վկայակոչելով Ինտերպոլի տվյալները, որ Յունս Աբաուդի քույրը տակավին այս տարվա փետրվարին զանգ Է ստացել Սաուդյան Արաբիայից՝ մոտ ժամանակներս Բելգիա վերադառնալու պատանի ջիհադականի մտադրության մասին: Թերթի գնահատումներով՝ չնայած այն բանին, որ դեռահաս զինյալը գտնվում Է միջազգային հետախուզման մեջ, նա արդեն ժամանել Է Բելգիայի տարածք:
Ըստ առկա տեղեկատվության՝ Փարիզի ահաբեկչական գործողությունների կազմակերպիչներից մեկը՝ Աբդելհամիդ Աբաուդը, որն անցյալ տարվա վերջին ֆրանսիական հատուկ նշանակության ուժերի կողմից սպանվել Է Սեն Դենի արվարձանում, 2014 թվականին իր 13-ամյա եղբորը Բելգիայից տարել Է Սիրիա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: