Yerevan, 17.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ԵԽԽՎ-ի կողմից կազմակերպված կոնֆերանսին Կարինե Աճեմյանը բարձրաձայնել է սահմանին տիրող իրավիճակի ու հայաստանյան լրատվամիջոցների անկաշկանդ աշխատանքի մասին

Politics

Օրերս Լոնդոնում տեղի ունեցավ ԵԽԽՎ-ի կողմից կազմակերպված «Ազգային խորհրդարանների դերը մամուլի ազատության, անկախության ու թափանցիկության հարցերով» թեմայով կոնֆերանս, որի ժամանակ հայկական պատվիրակության անունից ելույթ է ունեցել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը,- հայտնում է Orer.am-ը:

Տեղեկացնենք, որ նիստը վարել է թուրք պատգամավորը, ով Կ.Աճեմյանի ելույթից հետո անգամ չի համարձակվել արձագանքել: Ինչպես նշեց պատգամավորը, ԵԽԽՎ-ի կողմից կազմակերպված կոնֆերանսը Արեւելյան գործընկերության երկրների մասնակցությամբ էր, որին պետք է ներկա գտնվեր նաեւ Ադրբեջանը:

«Ինչպես եւ ենթադրում էինք, Ադրբեջանն այս անգամ եւս չմասնակցեց քննարկմանը, որովհետեւ, ըստ էության, մամուլի ազատության թեմայով որեւէ դրական բան չունեն ասելու»,- ասաց պատգամավորը՝ անցում կատարելով իր ելույթի բուն թեմային:

«Ինչ վերաբերում է իմ ելույթին, ապա այն, բնականաբար, սկսվեց ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած իրադարձություններով, որն էլ կապվեց մամուլի հետ: Գաղտնիք չէ, որ 21-րդ դարում տարածաշրջանային կոնֆլիկտների, քաղաքական մեծ բախումների մեջ մամուլը եթե ոչ մեծ, ապա ահռելի դերակատարություն ունի:

Իմ խոսքում ես դատապարտեցի Սիրիայում, Թուրքիայում, Վրաստանում, Ադրբեջանում, ինչպես նաեւ այլ կոնֆլիկտային երկրներում լրագրողների նկատմամբ բռնությունները, ազատազրկումները, սպանությունները՝ նշելով, որ չսանձազերծված արարքները ծնում են նոր հանցանքներ, եւ որ անպատժելիությունը աղետների է հանգեցնում: Խոսեցի նաեւ մեր երկրում լրատվամիջոցների հետ կապված խնդիրների մասին, որոնք, իհարկե, որեւէ կերպ չեն կարող համեմատվել Ադրբեջանի հետ, որովհետեւ մենք շատ լավ գիտենք, թե ինչ է կատարվում Ադրբեջանում»,- ասաց պատգամավորը:

Կարինե Աճեմյանը նշել է, որ ՀՀ-ում երբեմն հանրահավաքների ժամանակ լինում են դեպքեր, երբ լրագրողները գույքային կամ այլ վնաս են կրում, սակայն այս պարագայում անգամ մեծ դերակատարություն են ունենում պատգամավորները, որոնք իրենց մանդատը կիրառում են, արդարության, օրենքի գերակայության, նաեւ լրագրողների հանդեպ բռնությունների դեմ պայքարի համար:

Որոշակի բացթողումների մասին բարձրաձայնելուց բացի, Կարինե Աճեմյանն անդրադարձ է կատարել նաեւ հայաստանյան լրատվամիջոցների անկաշկանդ աշխատանքին եւ օբյեկտիվ տեղեկատվություն տրամադրելուն:

«Խոսվել է նաեւ այն մասին, որ այս օրերին հայաստանյան լրագրողներն իրենց ռեպորտաժները պատրաստելիս ազատ են եղել, նրանք տեղեկատվություն են տրամադրել զորամասերից, սահմանային դիրքերից: Մենք գիտենք, որ Ադրբեջանի նախագահի կողմից ադրբեջանական լրատվամիջոցների հետ կա ստորագրված փաստաթուղթ, ըստ որի, լրագրողներն առնվազն 30 կմ շառավղով չեն կարող մասնագիտական գործունեություն իրականացնել սահմանամերձ բնակավայրերում ու տարածքներում:

Ելույթիս մեջ կարմիր թելով նշվել են այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում սահմանին, ինչպես նաեւ մեր երկրում մամուլի ազատության չափի ու մակարդակի մասին»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, թե շատ հեղինակավոր լրատվական կազմակերպությունների ղեկավարներ, որոնք կոնֆերանսի ժամանակ ելույթ են ունեցել, շատ դրական են արտահայտվել մեր երկրում ԶԼՄ-ների ներկայացուցիչների ու դրանց դեմ գրեթե բռնություններ չլինելու մասին:

«Նրանք շատ բարձր գնահատեցին Հայաստանում մամուլի ազատության մակարդակը: Ի հակադրություն այս ամենին՝ սարսափելի բացասական երանգներով գնահատվեց Ադրբեջանում մամուլի ազատության ու անկախության մակարդակը, որը, կարելի է ասել, բացակայում է: Նրանց կողմից բարձրաձայնվեցին նաեւ Ադրբեջանում լրագրողների նկատմամբ բռնությունները ու ճնշումները՝ ազատազրկումներ, սարսափելի ծանր մեթոդներով պատժի միջոցներ»,- ասաց պատգամավորը:

Ըստ Կարինե Աճեմյանի՝ ինչպես այս, այնպես էլ մնացած բոլոր հարթակները պետք է օգտագործել սահմանին տիրող իրավիճակը օբյեկտիվ ներկայացնելու եւ հայկական կողմի դիրքերն ամրապնդելու համար:

Unibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia