Տուխել. Չեմ կարող հաստատել, որ Գյունդոգանը տեղափոխվում է «Մանչեսթեր Սիթի»
SportԴորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է լուրերը, թե Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանն ամռանը տեղափոխվելու է անգլիական «Մանչեսթեր Սիթի»:
«Չեմ կարող հաստատել, որ Գյունդոգանը տեղափոխվում է «Մանչեսթեր Սիթի»: Սակայն մենք պարտավոր կլինենք հայտնել այդ մասին, եթե տրանսֆերը տեղի ունենա»,- Տուխելի խոսքը մեջբերում է DW-ն:
Գերմանական մամուլի տվյալներով, «Մանչեսթեր Սիթին» Գյունդոգանի տրանսֆերի համար կվճարի 30 միլիոն եվրո: Գերմանիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 25 հանդիպումներում Գյունդոգանը խփել է մեկ գոլ, կատարել է երեք գոլային փոխանցում: