Խավյեր Էրնանդես. «Ման. Յունայթեդը» 50-100 տարի երկրորդ Ֆերգյուսոն չի ունենա
Sport«Բայերի» հարձակվող Խավյեր Էրնանդեսը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալի մասին։
-Եթե անկեղծ՝ նա շատ լավ մարզիչ է։ Նա իր ոճն ունի, ինչպես աշխարհի բոլոր մարզիչները։ Դուք նոր սըր Ալեքս Ֆերգյուսոնի չեք գտնի առաջիկա 50 կամ 100 տարում, քանի որ նա յուրահատուկ էր։ Նա բացառիկ էր։ Լուի վան Գալը կարող է հասնել հաջողության, բայց ֆուտբոլում պատասխանները տալիս են ժամանակն ու արդյունքները։
Լուին ինձ պարզապես ասաց, որ ինձ համար դժվար կլինի խաղային պրակտիկա ունենալը։ Ես գնահատում եմ, որ նա անկեղծ է եղել ինձ հետ ամենասկզբից։ Երբ ես տեղափոխվեցի այնտեղ, նա ասաց, որ իմ շանսերը փոքր են, քանի որ իր գլխավոր հարձակվողը Ուեյն Ռունին է։ Եթե նա պատրաստ չլիներ, ես պետք է դաշտ դուրս գայի, բայց սովորաբար նա էր խաղում,-ասել է Էրնանդեսը։