Yerevan, 25.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Իլհամ Ալիեւը ամենաիսկական հանցագործություն է կատարել իր ժողովրդի հանդեպ. Ռամիս Յունուս

International news

 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ամենաիսկական հանցագործություն է կատարել իր ժողովրդի հանդեպ «չորսօրյա պատերազմ» սանձահարելով Ղարաբաղում, մեծ կորուստներ տալով և չհասնելով ոչնչի:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, արտասահմանից հեռարձակվող «Ազերբայջան սաաթը» (Ադրբեջանի ժամ) հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Meydan TV-ի մշտականհեղինակ Ռամիս Յունուսը:

Ադրբեջանցի փորձագետի խոսքով` այդ պատերազմի պատճառը հանդիսանում է պատերազմից մեկ օր առաջ Panama Papers-ում հրապարակված՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ընտանիքի անդամների օֆշորային միլիարդավոր կոռուպցիոն դոլարների վերաբերյալ քննարկումից հանրության ուշադրությունը շեղելու իշխանությունների ցանկությունը:

«Իլհամ Ալիեւի 12 տարվա իշխանության գլուխ եղած ժամանակաշրջանում Ադրբեջանում ոչ միայն ոչինչ դեպի լավը չի փոխվել, այլև հակառակը, շատ հարցերում ավելի վատ է դարձել, այդ թվում` սահմանադրությամբ երաշխավորված մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության հարցերում: Ադրբեջանական բանտերը լի են քաղբանտարկյալներով, երկրում սաղմնային վիճակում ճնշվում է այլախոհությունը, քաղաքացիական հասարակությունը գրեթե ոչնչացված է, իշխանության բոլոր կառույցները վերից վար կոռումպացված են, բյուջեն գողացվում է, միլիարդավոր նավթադոլարները նստում են Ալիեւների ընտանիքի եւ նրա մերձավոր շրջապատի բանկային հաշիվների վրա: Հենց այդ գողացված փողերն են ներդրվում օֆշորային ընկերություններում: Եվ հենց այդ իրավիճակում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների վերջին էսկալացիան:

Դրան զուգահեռ, բանական հարց է ծագում. ո՞ւմ էր պետք ոչ մի հաղթանակի չբերած, բայց Ադրբեջանի համար զգալի մարդկային կորստի վերածված այդ չորսօրյա ամբողջ «ուռա-հայրենասիրությունը»: Ո՞վ կամ ի՞նչն էր խանգարում պաշտպանության նոր նախարար Զաքիր Հասանովին կատարել բազմիցս հայտարարած` «Ղարաբաղը կգրավենք» խոստումը: Եթե որեւէ մեկը մոռացել է, ասեմ, որ այդ մարդը, որը ժամանակին հանդիսանում էր Ներքին զորքերի գլխավոր հրամանատարը, ժողովրդի հիշողության մեջ մնացել է նրանով, որ կառույցի ուժերն օգտագործել էր 2003 եւ 2005 թվականներին երկրում բնակչությ ան հետընտրական զանգվածային բողոքները ճնշելու համար` անողոքաբար հաշվեհարդար տեսնելով ցուցարարների հետ:

Ինձ համար ամոթալի էր, երբ այդ անիմաստ պատերազմում մեր երիտասարդների զոհվելու ժամանակ բոլոր համաշխարհային ԶԼՄ-ները տպագրում էին Իլհամ Ալիեւի եւ նրա ընտանիքի լուսանկարները, որոնք զբաղվում են իրենց երկրի թալանով եւ թաքցնում են փողերն արտասահմանում: Եվ դա մեր երկրի Գերագույն գլխավոր հրամանատարն է: Ամոթ եւ խայտառակություն: Եվ դրանից հետո նա ցինիկորեն շարունակում է ուռա-հայրենասիրական հայտարարություններ անել Ղարաբաղը վերադարձնելու վերաբերյալ: Էլ ինչ՞ պետք է տեղի ունենա, որպեսզի Ադրբեջանում բոլորը վերջնականորեն հասկանան, որ այդ ընտանիք ը Ղարաբաղի թեման օգտագործում է միայն իր իշխանությունը պահպանելու համար», -ընդգծել է փորձագետը: 

 

Այն հարցին, թե ով՞ պետք է պատասխան տա մարտական գործողություններում Ադրբեջանի ունեցած հարյուրից ավելի մահացած եւ 500-ից ավելի վիրավոր կորստի համար Ռամիս Յունուսն ասել է. «Եկեք իրերը կոչենք իրենց անունով: Իլհամ Ալիեւն ու նրա ռեժիմը ամենաիսկական հանցագործություն են կատարել մեր ժողովրդի հանդեպ: Գուցե նման մարդկային կորուստներն արդարացված լինեին, եթե մեր դրոշը ծածանվեր Շուշիում, կամ գոնե մի քանի շրջան վերադարձվեր: Բայց չէ որ ոչինչ չկա, չորսօրյա պատերազմը ռազմական առումով ոչ մի առավելություն էլ չբերեց, այլ հակառակը, այդ օրերին մեր զինվոր ների մեծ թվաքանակ զոհվեց, որոնց թվում կան նաեւ 18-ամյա տղաներ: Ո՞վ է նման երեխաներին առաջնագիծ ուղարկում: Ո՞վ պետք է պատասխան տա դրա համար: Իսկ ինչքան ցինիզմ էր համակել իշխանամետ ԶԼՄ-ներին: Սարսափելի է...Այդքան մարդ է զոհվել, իսկ այդ ԶԼՄ-ները շարունակում են հաղթանակ տոնել, կարծես մենք վերցրել ենք Ղարաբաղը: Այն, ինչ արեց Իլհամ Ալիեւը եւ նրա շրջապատը, այլ կերպ, քան հանցագործություն, հնարավոր չէ անվանել: Եվ դրա հետ միասին այդ ռեժիմը ցանկանում է հասարակության ուշադրությունը շեղել Ղարաբաղում այդ ողբերգությունից, եւ ամբոջ աշխարհում քննարկվող Ալիեւի ընտանիքի կողմից օֆշորներում փողերի լվացման թեմայից:

Կրկնում եմ. այն, ինչ տեղի ունեցավ այդ 4 օրերին, հանդիսանում է ադրբեջանական ժողովրդի նկատմամբ իսկական հանցագործություն, որովհետեւ մեր զինվորներն ու սպաները զոհվեցին ոչ մի բանի համար», -ամփոփել է ադրբեջանցի փորձագետը:

 

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project