Yerevan, 27.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Նախագահ Սերժ Սարգսյանը Արցախում պետական բարձր պարգևներով պարգևատրել է Հայրենիքի զինվորներին

Society

 ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում այսօր այցելել են Պաշտպանության բանակի զորամասերից մեկը և ապրիլի 2-5-ը ընկած ժամանակահատվածում հակառակորդի սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար պետական պարգևներ հանձնել մի խումբ զինծառայողների: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ խիզախության, անձնուրաց քաջության և անմնացորդ նվիրումի համար «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով են պարգևատրվել` N զորամասի ծառայության պետ, գնդապետ Գենադի Ռենիկի Բաղդասարյանը, զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արարատ Միքայելի Մելքումյանը, զորամասի ջոկատի հրամանատար, փոխգնդապետ Արտյոմ Իշխանի Գևորգյանը, զորամասի գումարտակի հրամանատար, մայոր Էդիկ Մկրտիչի Մալոյանը, զորամասի վաշտի հրամանատար, մայոր Արարատ Եղիշի Բաղդասարյանը, զորամասի ժամկետային զինծառայող, սերժանտ Մար ատ Ալբերտի Պետրոսյանը:

«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով են պարգևատրվել` N զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ Նորայր Նելսոնի Ասլանյանը, զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ Սերգեյ Վլադիմիրի Առուստամյանը, զորամասի հրամանատար, փոխգնդապետ Մարտին Սլավիկի Ջհանգիրյանը, զորամասի ծառայության պետ, մայոր Արամ Իլյայի Պողոսյանը, զորամասի հրամանատարի տեղակալ, մայոր Արթուր Ռաֆիկի Հովսեփյանը, զորամասի վաշտի հրամանատար, կապիտան Արման Գրիգորիի Ադամյանը, զորամասի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Ռոման Գրիգորիի Ադամյանը, զորամասի խմբի հրամանատարի տեղակաÕ ¬, կրտսեր սերժանտ Ռազմիկ Գրիգորի Գասպարյանը, զորամասի ժամկետային զինծառայող, սերժանտ Շուլի Արմենի Հակոբյանը, զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արթուր Գրիգորիի Աղասյանը, զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հարություն Սարիբեկի Բադալյանը, զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Սիրեկանի Մալխասյանը:

Արիության մեդալով են պարգևատրվել` N զորամասի ծառայության պետ, փոխգնդապետ Վրեժ Մարատի Գրիգորյանը, զորամասի գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Կամսար Ռազմիկի Հարությունյանը, զորամասի դիվիզիոնի հրամանատար, մայոր Ակսել Աղվանի Գրիգորյանը, զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Հայկ Ռուդիկի Գալստյանը, զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ, կապիտան Էդուարդ Թաթուլի Թելյանը, զորամասի բժիշկ, բժշկական ծառայության լեյտենանտ Արմեն Սուրենի Բաբայանը, պայմանագրային զինծառայող, սերժանտ Մհեր Բորիսի Այվազյանը, զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Սմբատ Ռաֆիկի Բաղդասարյանը, զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վահան Միգելի Սամսոնյանը, պայմանագրային զինծառայող, զորամասի շարքային Յուրիդա Սահակի Գաբրիելյանը, զորամասի բուժակ, ավագ Ալիկ Արտիկի Հայրապետյանը, զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Արտյոմի Ներսիսյանը, ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վրեժ Վալերիի Բզնունին, ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Հովհաննեսի Մանուկյանը:

Մարտական ծառայության մեդալով են պարգևատրվել` N զորամասի վաշտի հրամանատարի տեղակալ, կապիտան Արայիկ Ռուբենի Պողոսյանը, զորամասի խմբի հրամանատար, լեյտենանտ Ռոբերտ Յուրիկի Բաղյանը, զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ռուդիկ Արկադիի Մալխասյանը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հայրենիքի զինվորներին և անփորձանք ծառայություն մաղթել նրանց.

«Պարոնա´յք սպաներ, զինվորներ,

Դուք հերթական անգամ ցույց տվեցիք բոլորին, թե ով է հայ զինվորը, ով է Հայրենիքի զինվորը: Երբ անհրաժեշտ է կռվել, դուք դառնում եք ամենակարգապահ, ամենահնարամիտ և ամենամարտունակ զինվորը:

Տարիներ առաջ ես ասել եմ, որ եթե մենք պարտադրված լինենք պատերազմել, ապա այսօրվա զինվորն ու սպան կռվելու են ոչ պակաս քաջ, քան իրենց հայրերը, իրենց պապերը, իրենց ավագ ընկերները: Դուք ապացուցեցիք, որ շատ ավելի մարտունակ եք, շատ ավելի քաջ եք, շատ ավելի տոկուն եք: Ժամանակները փոխվում են, փոխվում են պատերազմելու միջոցները, բայց բարոյահոգեբանական որակները մնում են նույնը: Մնում են նույնը ու հաղթում են: Զինվորը հակառակորդին բան չունի ասելու. զինվորը հակառակորդին իր ասելիքն ասում է մարտի դաշտում, և փա՛ռք ձեզ, ի դեմս ձեզ՝ մեր բոլոր սպաներին ու զինվոր ներին, ովքեր կարողացան իրենց ասելիքն ասել: Այդ դաժան օրերին որևէ հայ զինվոր ու սպա չի լքել իր մարտական դիրքը, նվիրումով կռվել է մինչև վերջ: Ինչպես չհպարտանաս այն զինվորով, ով, կրակելով մինչև վերջին փամփուշտը և լինելով վիրավոր, նռնակ է պայթեցնում, որպեսզի իր հետ տանի նաև հակառակորդի զինվորներին: Ինչպես հնարամիտ չանվանես այն զինվորին, ով նռնականետից կրակում և ոչնչացնում է ուղղաթիռ: Ինչպես չհպարտանաս այն զինվորով, ով մարտի ընթացքում շարքից հանում է հակառակորդի հինգ զրահամեքենա: Դուք լավ եք կատարել և լավ եք կատարում ձեր պարտականությունները : Ցավոք սրտի, պատերազմը շատ դաժան բան է: Բոլորը չէ, որ իրենց երկրային կյանքում տեսնում են իրենց աշխատանքի արդյունքը, իրենց վաստակի պտուղները, նաև թե իրենցով ինչպես են հպարտանում: Փա՛ռք մեր բոլոր զինվորներին և սպաներին, ովքեր ընկան այս օրերի ընթացքում ու նաև փա՛ռք նրանց, ովքեր այս 25 տարիների ընթացքում ընկել են մեր ազատության, մեր անկախության համար:

Մեզ համար թանկ է յուրաքանչյուր զինվորի, յուրաքանչյուր սպայի կյանքը, իսկ Ադրբեջանում իրենց քաղաքական նկրտումներին հագուրդ տալու համար պատրաստ են մահվան բերան ուղարկել հարյուրավոր, հազարավոր զինվորների: Նրանք իրենց զինվորներին այլ բան են սովորեցնում, նրանք հպարտանում են, երբ իրենց զինվորները սպանված հակառակորդի, այսինքն` մեր զինվորների ու սպաների, ականջներն են կտրում, նրանք դա նորմալ են համարում, երբ իրենց հատուկ նշանակության ստորաբաժանումների անդամները, լեզուս չի պտտվում զինվոր ասելու, կտրում են 90 տարեկան սպանված ծեր մարդկանց ականջները: Այդպիսի զինվորը չի կարող նորմալ զինվոր համարվել, այդպիսի դաստիարակությունը լավ տեղ տանել չի կարող: Դա ահաբեկիչներին հատուկ գործելաոճ է, իսկ ահաբեկիչ բառի հիմքում կա նաև ահաբեկել բառը, այսինքն` նրանք ուզում են մեզ ահաբեկել, ուզում են մեզ վախեցնել, ինչը, բնական է, նրանց չի հաջողվի: Մենք մի բանից ենք միայն վախենում՝ ապրել պատվազուրկ և անազատ: Մենք դա չենք կարող անել:

Փա՛ռք ձեզ, Հայրենիքի զինվորներ, փա՛ռք մեր ընկածներին, փա՛ռք մեր զորքին: Ես մի վայրկյան անգամ չեմ կասկածում, որ մենք բոլորս միասին, յուրաքանչյուրս մեր տեղում կատարելու ենք Հայրենիքի զինվորի պարտականությունները, իսկ այդ պարտականությունները սուրբ են: Անփորձանք ծառայություն, թեև պատերազմի ժամանակ այս բառերը մի տեսակ լուրջ չեն հնչում: Փա՛ռք ձեր ծնողներին, փա՛ռք այն ընտանիքներին, որտեղ դուք ծնվել ու դաստիարակվել եք, փա՛ռք ձեր ուսուցիչներին: Շնորհակալ եմ»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հայկական երկու հանրապետությունների նախագահներն այնուհետև այցելել են Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ, որտեղ բուժում է ստանում Արիության մեդալով պարգևատրված ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վրեժ Վալերիի Բզնունին: ՀՀ Նախագահը զինծառայողին հանձնել է պետական բարձր պարգևը, շնորհակալություն հայտնել և մաղթել նրան շուտափույթ ապաքինում: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը զինվորական հոսպիտալում այցելել են նաև բուժում ստացող մյուս զինծառայողներին:

Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes