Yerevan, 31.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ուժով Ղարաբաղին տիրելու բոլոր փորձերն անհաջողության են մատնվելու. հարցազրույց ԵԽ պատգամավոր Յարոմիր Շտետինայի հետ

Politics

Չաջակցել Լեռնային Ղարաբաղին և Հայաստանին, նշանակում է աջակցել խորհրդային դաժան ազգային քաղաքականությանը: Դեռևս ապրիլի 13-ին Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցած քննարկման ժամանակ նման կարծիք էր հայտնել Եվրոպական ժողովրդական կուսակցությունը ներկայացնող, ազգությամբ չեխ պատգամավոր Յարոմիր Շտետինան:

Հայաստան և Լեռնային Ղարաբաղ իր այցելության մասին և ղարաբաղյան հակամարտության մասին «Արմենպրես»-ը զրուցել է եվրապատգամավորի հետ:

Եվրոպական խորհրդարանում Լեռնային Ղաաբաղի վերաբերյալ քննարկման ժամանակ Դուք հստակորեն աջակցություն հայտնեցիք Լեռնային Ղարաբաղին: Ինչի՞ արդյունքում է Ձեզ մոտ ձևավորվել նման հստակ դիրքորոշումը: 

Իհարկե, դրանում դեր է խաղացել նաև անձնական փորձը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության սկզբից ի վեր դեռ Արցախի/Ղարաբաղ կոմիտեի ժամանակվանից ես եղել եմ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում: Այդ ժամանակ Ղարաբաղում ղեկավար պաշտոնի էր պարոն Պոլյանիչկոն. նա ինձ մի անգամ անձամբ ձերբակալեց և աքսորեց Ղարաբաղից, սակայն մենք որպես լրագրողներ (Յարոմիր Շտետինան Չեխիայի ամենահայտնի պատերազմական թեմաներ լուսաբանող լրագրողներից է եղել- խմբ.) կարողանում էինք վերադառնալ: Դա է հիմնական պատճառը, քանի որ ես հասկացա հակամարտության հիմնական պատճառը: 

Դուք Ձեր հայտարարության մեջ նշեցիք, որ Ադրբեջանին աջակցությունը կարող է դիտվել որպես 1920-ական թվականների բոլշևիկյան քաղաքականության նկատմամբ աջակցություն: Ինչո՞ւ եք հանգել այդ կարծիքին: 

Ես հենց այդպես էլ շեշտել եմ, քանի որ վախենում եմ, որ Եվրոպայում ընդլայնվում է այն թեզը, որ Հայաստանն ու Ադրբեջանն այս հակամարտության մեջ հավասարապես մեղավոր են: Բոլորը մոռանում են, որ ամեն ինչ սկսվել է բոլշևիկյան ժամանակներում, երբ առաջացել է Խորհրդային Միությունը և Մոսկվան «բաժանիր և տիրիր» սկզբունքով վերցրել Ղարաբաղը և հանձնել է Ադրբեջանին: Դա Մոսկվայի հին կայսերական մեթոդն էր: Եթե ես չաջակցեի Հայաստանին  ու Ղարաբաղին, դա կնշանակեր, որ ընդունում եմ այդ մեթոդները: 

Արդեն բավական երկար ժամանակ է, ինչ քննարկումներ կան հրադադարի խախտումների վերահսկման մեխանիզմի վերաբերյալ: Ըստ Ձեզ՝ ի՞նչ քայլեր է հարկավոր ձեռնարկել այդ մեխանիզմի արդյունավետությունն ապահովելու համար: 

Այս մեխանիզմի շուրջ քննարկումների մասին ես տեղեկացել եմ այն ժամանակ, երբ Ղարաբաղի խնդրի վերաբերյալ կազմակերպվել էր Հռոմի, Մինսկի խորհրդաժողովների ժամանակ: ԵԱՀԿ-ն բավարար ջանքեր չգործադրեց դրա իրականացման համար: Ղարաբաղցիները սպասեցին ու սպասեցին, իսկ հետո որոշեցին, որ պետք է հարցը վերցնեն իրենց ձեռքն ու կանգնեն ի պաշտպանություն իրենց հայրենիքի: 

Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ Ադրբեջանը որոշեց, որ հիմա է ժամանակը սկսելու ռազմական գործողություններ Լեռնային Ղարաբաղի դեմ: 

Իհարկե, բազմաթիվ պատճառներ կան՝ քաղաքական, տնտեսական, սակայն հիմնական պատճառներից մեկն այն է, որ Ալիևը որոշեց գնալ մի քայլի, որը հաճախ Ռուսաստանում անվանում են «փոքր հաղթական պատերազմ» (маленькая победоносная война): Դիկտատորները գնում են նման քայլերի: Եթե դիկտատորն իր երկրի ներսում դժվարություններ է ունենում, հարկ է մի պատերազմ սանձազերծել և հաղթել: Ալիևը հաջողություն չունեցավ այդ գաղափարի իրականացման հարցում: Միգուցե նրա մտքում այդ «բլիցկրիգով» հաղթանակի հասնելու գաղափարն էր, սակայն դա իրականություն չդարձավ: 

Ինչպե՞ս եք գնահատում միջազգային հանրության արձագանքն այս իրադարձություններին: Արդյո՞ք այդ արձագանքն ադեկվատ էր: 

Կարծում եմ, որ միջազգային հանրությունը, այդ թվում և ԵՄ-ն, թույլ արձագանքնեցին: Արդեն նույնիսկ թույլ են արձագանքում ուկրաինական իրադարձություններին, քանի որ ամեն ինչ ծածկվել է սիրիական իրադարձություններով, իսկ Ղարաբաղը շատ հեռվում է և ուղղակիորեն չի ազդում Եվրոպայի և փախստականների խնդրի վրա: Հավատացնում եմ, եթե այս տարածաշրջանից Եվրոպա գային հարյուր հազարավոր փախստականներ, բոլորը կհետաքրքրվեին Ղարաբաղով շատ ավելի շատ: 

Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք ԵՄ-ն ունի իրական լծակներ այս խնդրի վրա ազդեցություն գործելու համար: 

Եվրոպական խորհրդարանում շատ ուշադիր լսեցի Ֆեդերիկա Մոգերինիին: Նա մի շատ կարևոր նախադասություն շեշտեց՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը հնարավոր չէ պատերազմով լուծել: Չգիտեմ, թե նա ինչ իմաստով էր դա ասում, սակայն դա ճշմարտություն է: Պատերազմով լուծել չի լինի նաև այն պատճառով, քանի որ Լեռնային Ղարաբաղը հաղթել է այդ պատերազմը ու Ղարաբաղը վերածել է մի ամրոցի, որը պահպանում է արդեն շուրջ 20 տարի: Կարծում եմ, որ ուժով Ղարաբաղին տիրելու բոլոր փորձերն անհաջողության են մատնվելու: Մի քանի տարի առաջ ես այցելել եմ Աղդամ, տեսել այնտեղ կառուցված ամրություն ները՝ դա ուղղակի Մաժինոյի գիծն է, որը ռազմական ուժով վերցնելը շատ դժվար է: Եթե Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ հավասար պատասխանատվության քաղաքականությունը շարունակվի, ապա դեռևս 1990-ականներին ձևավորված իրավիճակը կշարունակվի: Ղարաբաղը պետք է ինքն իրեն պաշտպանի:

Ի՞նչ եք կարծում, ինչի՞ց է գալիս այս հավասարակշռության քաղաքականությունը: Ինչո՞ւ հաճախ միջազգային հանրությունը չի տեսնում այս իրականությունը:

Կարծում եմ դրանում իր դերը խաղացել է նաև Հայաստանի աշխարհաքաղաքական դրությունը: Այդ իրավիճակից ելնելով էլ Հայաստանը Մոսկվայում ստորագրեց Եվրասիական միությանն անդամակցելու պայմանագիրը: Ինձ համար դա հասկանալի է: Եվրոպայում կան մարդիկ, քաղաքական գործիչներ, ովքեր չեն հասկանում այս իրողությունը: Ինձ դա մի փոքր հիշեցնում է Ուկրաինայի հանդեպ Եվրոպայի քաղաքականությունը, որտեղ տնտեսական շահերը գերակայում են քաղաքական իրավիճակի նկատմամբ: Եթե այս պարագայում եվրոպական քաղաքական գործիչներ կան, ովքեր վախենում են Մոսկվայից, ապա կան որոշներն է լ որոնք վախենում են Բաքվից:

Այս պատերազմի ընթացքում տեսանք, թե ինչպես են ադրբեջանցիները խեղում զոհվածների մարմինները, կտրվում քաղաքացիական անձանց ականջները և զինվորականների գլուխը: Ինչպե՞ս եք գնահատում պատերազմի վարման Ադրբեջանի նման գործելաոճը:

Պատերազմը «մանկապարտեզում նախաճաշ չէ»: Պատերազմը կոշտ և դաժան հարց է: Ատելության պարույրը նման պայմաններում հաճախ սկսում է պտտվել, սակայն պետք չէ մոռանալ, թե ով է սկսում պտտել այդ պարույրը:

Ինչպես գիտեք, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբի անդամ է նաև Թուրքիան, որն ակնհայտորն աջակցում է Ադրբեջանին: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս իրավիճակը:

Այս իրավիճակը լավ հնարավորություն է հասկանալու համար թուրքական քաղաքականությունը: Թուրքիան այս կերպ լիովին բացում է իր խաղաքարտերը: Թուրքիան Ադրբեջանին աջակցում էր նաև 1990-ականներին: Տեղեկություններ կան, որ այսօր ևս Ադրբեջանը կիրառում է ոչ միայն ռուսական ու իսրայելական, այլև թուրքական զենք: Սկզբունքորեն մեզ համար հասկանալի է, որ Թուրքիան այս պատերազմում ակհայտորեն հանդես է գալիս որպես Ադրբեջանի դաշնակից: 

Հարցազրույցը վարեց Արմեն Ղազարյանը

Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank