Դինքի գործով երկու կասկածյալ ոստիկաններ ազատ են արձակվել
International newsՍտամբուլի հայկական «Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով ապրիլի 19-ին տեղի ունեցած դատական նիստում որոշում է կայացվել ազատ արձակել երկու կասկածյալների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Թարաֆ» պարբերականը, դատարանի որոշմամբ ազատ են արձակվել ոստիկաններ Մուհիթթին Զենիթն ու Օզքան Մումջուն, ով Դինքի սպանության ժամանակ եղել է Տրապիզոնի ոստիկանության կոմիսարներից: Դատարանն արգելել է նրանց երկրի տարածքից դուրս գալ:
Դատարանի որոշմամբ` Ջիզրեի ոստիկանապետ Էրջան Դեմիրը, Դինքի սպանության ժամանակ Ստամբուլի ոստիկանության հետախուզական վարչության C բաժանմունքի ղեկավար Ալի Ֆուաթ Յըլմազերը և Տրապիզոնի ոստիկանության նախկին պետ Ռամազան Աքյուրեքը կշարունակեն ձերբակալված մնալ:
Դինքի գործով դատական հաջորդ նիստը կկայանա մայիսի 24-ին: