Բաքվում փլուզվում է Baku Crystal Hall մարզա-համերգային համալիրը. կա առնվազը մեկ վիրավոր
International newsԲաքվի Baku Cristal Hall մարզահամերգային համալիրում ապրիլի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. քանդվել եւ թափվել է համալիրի ներքին ծածկի մի հատվածը:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, ելքային բեմահարթակից ընկած հեծանը վնասվածքներ է պատճառել նվազագույնը մեկ մարդու:
Նշվում է, որ համալիրի աշխատակից Չինգիզ Նասիրովը շտապ տեղափոխվել է MediClub մասնավոր հիվանդանոց:
Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը շտապել է հանգստացնել հանրությանը` հայտարարելով, որ «շենքի ամբողջականությանը եւ անվտանգությանը ոչինչ չի սպառնում»: