Կառավարությունը հաստատեց Որակի ենթակառուցվածքի բարեփոխման 2016 թ. ծրագիրը
PoliticsՀՀ կառավարությունը հաստատեց է ՀՀ որակի ենթակառուցվածքի բարեփոխման 2016 թ. ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը: «Ծրագրի շրջանակում նախատեսվում է համապատասխանության կամավոր գնահատման համակարգի օրենսդրական դաշտի հիմնում, շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատանքի որակական ցուցանիշների բարձրացում»,-կառավարության նիստում նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով՝ իրականացվելու են նաև չափումների միասնականության ապահովման ոլորտում միջազգային ցուցանիշներին համապատասխան հետևելի չափումներ, ինչպես նաև հավատարմագրման ազգային մարմնի միջազգային ցուցանիշներին համապատասխանեցում: