Իրանում Է բռնագրավվում ափիոնի համաշխարհային ծավալի 80 տոկոսը եւ հերոինի 40 տոկոսը. ՆԳՆ
International newsԱշխարհում արտադրվող ափիոնի մոտավորապես 80 տոկոսը, ինչպես նաեւ հերոինի եւ մորֆինի 40 տոկոսը բռնագրավվում Է Իրանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարար Աբդոլռըզա Ռահմանի Ֆազլին՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ՝ թմրանյութերի համաշխարհային հիմնախնդրին նվիրված հատուկ նստաշրջանում: Նրա խոսքով՝ միայն 2015 թվականին երկրում առգրավվել են 620 տոննա տարբեր թմրամիջոցներ:
«Միջին հաշվով ափիոնի համաշխարհային ծավալի ավելի քան 80 տոկոսը, ինչպես նաեւ հերոինի եւ մորֆինի մոտավորապես 40 տոկոսը բռնագրավվում են Իրանում: 2015 թվականին Իրանում բռնագրավվել են մոտավորապես 620 տոննա տարատեսակ թմրանյութեր»,-ասել Է ՆԳ նախարարը:
Ինչպես արդեն հաղորդվել Է, ՄԱԿ-ում փաստաթուղթ են ընդունել թմրամոլներին օգնություն ցուցաբերելու, թմրանյութերի առաջարկի եւ պահանջարկի կրճատման վերաբերյալ: «ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ թմրանյութերի խնդրին նվիրված 30-րդ հատուկ նստաշրջանի մասնակիցներն ընդունել են ամփոփիչ փաստաթուղթ, որում շարադրված են թմրամոլներին օգնություն ցուցաբերելու եւ թմրանյութերի առաջարկի ու պահանջարկի կրճատման վերաբերյալ»,-ասված Է միջազգային կազմակերպության նորությունների կենտրոնի հաղորդագրության մեջ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Յան Էլիասոնը նշել Է, որ թմրամոլներին պետք Է բուժել, այլ ոչ թե բանտ նստեցնել: «Սակայն այսօրվա դրությամբ բուժվելու հնարավորություն ունի մոլորակի՝ թմրակախվածություն ունեցող միայն յուրաքանչյուր վեցերորդ բնակիչը»,-հայտնել Է նա:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 30-րդ հատուկ նստաշրջանն աշխատանքն սկսել Է ապրիլի 19-ին: Նրա մասնակիցները քննարկելու են թմրանյութերի վերաբերյալ Քաղաքական հռչակագրի եւ ՄԱԿ-ի Գործողությունների ծրագրի կատարման հարցը, որոնք 2009 թվականին ընդունվել Էին 20-րդ հատուկ նստաշրջանում՝ նվիրված թմրանյութերի համաշխարհային հիմնախնդրի դեմ համատեղ պայքարին:
ՄԱԿ-ի տվյալներով՝ ներկայում աշխարհում կա ավելի քան 250 մլն թմրամոլ: Այդ թվում ներառված են նաեւ նրանք, ովքեր թեկուզ մեկ անգամ թմրանյութ են փորձել: Նրանցից թմրակախվածություն ունեցող մոտավորապես 27 մլն անձինք բուժման կարիք ունեն: Ամեն տարի գերդոզավորման եւ թմրանյութերի օգտագործման հետ կապված այլ պատճառներով մահանում Է 200 հազար մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: