ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի այցը Հայաստան, Վրաստան, Ադրբեջան հետաձգվում է
International newsՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի` Հարավային Կովկասի երկրներ` Հայաստան, Վրաստան, Ադրբեջան այցը հետաձգվում է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության ղեկավար Արմինե Հալաջյանը:
«Այցը հետաձգվել է, այս օրերին չի լինելու: Նա տարածաշրջան գալու է, բայց ժամկետների մասին ոչինչ հայտնի չէ: Մենք տեղեկացել ենք գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակից և գիտեինք, որ տարածաշրջանային այցելությունը շատ ցանկալի էր: Պարզապես այլ`ավելի հրատապ գործերի պատճառով, նրա ներկայությունը պետք է ուրիշ տեղում լինի»,-տեղեկացրեց Արմինե Հալաջյանը` հղում անելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկից ստացված տեղեկությանը: